Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ինչու են կոծկում մարտի 1-ը

Օր օրի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ի քրեական գործը իրականում մարտի 1-ի կոծկման համար է։ Երբեք այս թեման այսքան բաց, անթաքույց ու հրապարակային չի տարվել կոծկման, քան այսօր։ Մնում է հասկանալ՝ ինչու՞ է հեղափոխական Հայաստանի իշխանությունը այդքան շահագրգիռ թեման կոծկելու մեջ, ի՞նչ գիտեն, որ չգիտենք մենք, ի՞նչն են այդքան ջանասիրությամբ ձգտում թաքցնել, մոռացության տալ։

Այս պայմաններում, կարծում ենք, վերանայման խնդիր ունի պաշտպանական մարտավարությունը։ Սահմանափակվել միայն պաշտպանվելով, դիմադրելով սարքված մեղադրանքներին, պատասխանել անփաստ մեղադրանքներին՝ էֆեկտիվ չէ, բավարար չէ։ Ամիսների վաղեմության ուժեղ հանրային մանիպուլյատիվ ֆոնը էապես փոխվել է։ Որպես շահառու, և որպես միակ ակտիվ շրջանակ, ըստ էության, մնացել է մարտի 1-ի հարթակը։ Այս պայմաններում հանուն ճշմարտության, հանուն ներքին համերաշխության ՝ խնդիր է դառնում մարտի 1-ի բացահայտման պահանջը։ Սա պետք է դառնա բարձրաձայն, համառ ու ագրեսիվ պահանջ։ Սա պետք է դառնա հանրային նոր օրակարգի կետերից մեկը։

Կար ճիշտ ճանապարհ՝ մարտի 1-ի թեման, ի սկզբանե տանել քաղաքական գնահատականների և հետևությունների հարթություն, որը ամենաճիշտ ճանապարհն էր։ Ընտրվեց սակայն, ընտրովի քրեական գործերի ճանապարհը, որով ի սկզբանե նշանակվեցին մեղավորներ և դրանից հետո կառուցվեց քրեական գործը։ Հենց սա էլ ամենավառ փաստն է, որ իշխանությունը գնում է մարտի 1-ը կոծկելու ճանապարհով։ Դրված է հենց այդ խնդիրը։ Հետևաբար կոնտր-խնդիրը պետք է լինի ոչ թե պաշտպանվելը, այլ մարտի 1-ի մանրամասն բացահայտումը։ Եթե մենք խոսում ենք մարտի 1-ի մասին, ապա պետք է բաց խոսենք: Եվ հնարավորություններից մեկը բաց ու առանց մանիպուլյացիաների քննարկումն էր, քննարկում, որին կընդգրկվեր հասարակության լայն շերտեր:

Պետք էր բաց խոսել այդ իրադարձությունների խորքային պատճառների մասին։Բայց մենք ընտրեցինք մյուս ճանապարհը՝ հապճեպ, առանց հաշվարկելու ՀՔԾ հորինած իրականության մեջ սուզվելու ճանապարհը։ Նշանակվեցին մեղավորներ, բավարարվեցին որոշակի շրջանակների զգացմունքային ապրումները։ Շատ կարճ ժամանակ անց հայտարարվեց, որ գործն ամբողջությամբ բացահայտվել է, մինչդեռ տասը զոհերի մեղավորների մասին այդպես էլ ոչինչ չասվեց:

Չասվեց նաև, թե ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական պրոցեսների խառնվելու և բանակը քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։

Չասվեց, թե Երկրապահ կամավորականների ռազմականացված կազմակերպությունն ինչպես էր փորձ արվում ներքաշել քաղաքական գործընթացներին: Ո՞վքեր էին բանակցում, ու՞մ հետ, որտե՞ղ։ Եթե հանկարծ սցենարի խափանում չլիներ և հարթակի կոչով Մանվելը գար Ազատության հրապարակ, ինչպե՞ս պիտի գար, քանի՞ հոգով, ի՞նչ հանդերձանքով և այլն։

Չասվեց, թե ո՞վքեր և ու՞մ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական պրոցեսներին խառնելու և քաղաքական պրոցեսներին ներքաշելու նպատակով։ Այս մասին մամուլում եղել են բազմաթիվ ակնարկներ։

Չասվեց, թե ինչո՞ւ էին հավաքի մասնակիցները վերջում մնացել առանց առաջնորդների՝ գերգռգված, գեր հուզական մթնոլորտում։ 2008-ի իշխանությունները կրում են մեծ պատասխանատվություն, բայց դա նույնպես բաց քննարկման առարկա է։ Ինչը՞ սխալ արվեց, ինչը՞ ժամանակին չհաշվարկվեց, ինչը՞ տապալվեց, որ ունեցանք մարտի 1:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս քրեական գործում, այս դատավարության ընթացքում այս հարցերը չկան։ Նման դատեր և դատավճիռներ 10 տարի առաջ լսել ենք, պարզապես մեղադրյալներն էին ուրիշ: Այսօր այդ դատավճիռները բեկանվում են:

Վաղը իշխանություն փոխվելուց հետո, նոր դատախազն ու նոր ՀՔԾ պետը անելու են լրիվ հակառակը, և մեղադրյալի աթոռին լինելու են բոլորովին այլ դեմքեր։ Երեկ երեկոյան էլ պարզվեց, որ Վճռաբեկ դատարանի վճռով Գագիկ Ջհնագիրյանը արդարացվել է։ Մնում է հաջորդ քայլով՝ դասվի սրբերի շարքը։

Ի վերջո մենք ուզու՞մ ենք իմանալ իրականությունը։ Եթե այո, ապա մարտի 1-ի հետ կապված տասնյակ հարցերի պատասխանները պետք է սպառիչ, փաստարկված և համոզիչ լինեն՝ քաղաքացու և հասարակության համար։

«Իմ ձայնը» ՀԿ