Ռումինիայի Սենատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու նախագիծ
Ռումինիայի Սենատը 2019թ․ սեպտեմբերի 18-ին միաձայն ընդունել է հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը:
«Այն ներկայացվել էր Ռումինիայի խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանի եւ Վարուժան Ոսկանյանի նախաձեռնությամբ։
Համաձայն Ռումինիայի ներքին ընթացակարգերի՝ օրինագիծը պետք է նաեւ հավանություն ստանա Խորհրդարանի Ստորին պալատի կողմից եւ ստորագրվի երկրի նախագահի կողմից»,- գրել է դեսպանը։
Փաստաթղթում, մասնավորապես, նշված է. «Հոդված 1. Հոկտեմբերի 12-ը սահմանել որպես Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր: Հոդված 2 (1). Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օրվա տոնակատարությունը կարող են կազմակերպվել կենտրոնական եւ տեղական հանրային կառավարման մարմինների վարչությունների եւ դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունների, քաղաքացիական հասարակության եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց կողմից` հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի ժողովրդականացմանն ուղղված մշակութային, կրթական, գեղարվեստական, սոցիալական կամ գիտական ծրագրերի ու միջոցառումների կազմակերպման կամ մասնակցության միջոցով: (2). Կենտրոնական եւ տեղական հանրային կառավարման մարմինները եւ դրանց ենթակայության տակ կամ համակարգման ներքո գտնվող հաստատությունները կարող են նյութատեխնիկական աջակցություն տրամադրել եւ կարող են գումարներ հատկացնել իրենց բյուջեներից, նախատեսված 1-ին կետով՝ հաստատված բյուջեի հատկացումների սահմաններում, միջոցառումները լավ պայմաններում կազմակերպելու եւ անցկացնելու համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով