Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինաստանը պետք է արձագանքի. Զելենսկի Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետ Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումը Դավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղը ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը Դատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ Փաշինյան Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ Պուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ Զելենսկի ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալ Նորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլար Չինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Չինաստանը պետք է արձագանքի. ԶելենսկիԱռաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի ծրագիր չկա. վարչապետՆոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի. Փաշինյանը պարզաբանեց իր դիրքորոշումըԴավիթ Ջուլհակյանը ձյուդոյի պատանիների աշխարհի առաջնությանը գրավել է 7-րդ տեղըՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքըԴատական համակարգը շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի պաշտպանը․ ՓաշինյանՍեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներՊուտինը հույս ունի, որ մենք հոգնել ենք․ ԶելենսկիԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներն անցնելու են Նռնաձոր-Ագարակ երթուղով. վարչապետը մանրամասներ է հայտնել նախագծի վերաբերյալՆորվեգիան ծրագրում է 2027-ին Ուկրաինային հատկացնել 9,2 մլրդ դոլարՉինական ընկերությունը ստեղծել է մոծակներ ոչնչացնող ԱԲ-լազերՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին«Կիևը ջինին բաց թողեց, դե ստացեք պատասխանը»․ Պուտինը սպառնացել է2026 թվականի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939Հորդանան գետի արևմտյան ափին իսրայելական բնակավայրերն անօրինական ենՈւզբեկստանն ու Ադրբեջանը քննարկել են Կասպից ծովում համատեղ նավատորմ ստեղծելու հարցըՊետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացինՄտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ի ընթացքում. վարչապետՂազախստանի նախագահամետ «Ադիլետ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71%-ըՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցերՉորրորդ Հանրապետությունը հիմնադրված է. Նիկոլ ՓաշինյանԳվինեայում 30 մարդ է զոհվել աղբավայրի փլուզման հետևանքով«Վարչաֆեստ 2026»-ի գլխավոր մրցանակը ստացավ Red Line-ըՏնտեսական պատերազմի շարունակման դեպքում «անգամ մեկ կաթիլ նավթ չի արտահանվի» Հորմուզի նեղուցով. ՌեզայիՀՀ և ԱՄՆ մասնագետները ներկայացրել են փաստահենք քաղաքականության մշակման համատեղ նախագիծըՎթարային ջրանջատում Աբովյան քաղաքումՄեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. ՓաշինյանԶբոսաշրջիկների թիվն աճում է՝ ծախսերը՝ նույնպես Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է. վարչապետԴուբայում բնակարանների ձեռքբերման գործարքները կտրուկ նվազել ենՈւկրաինայի պաշտպանության նախկին նախարարը խոսել է իր պաշտոնանկության պատճառների մասինՆոր լուսավորություն՝ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգումՎերականգնվում և արդիականացվում է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճըՈւսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումըՏավուշի մարզում քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված. նա հոսպիտալացվել էՄ-20 ԱԱ. 70 կգ քաշային Դավիթ Դավթյանը՝ բրոնզե մեդալակիրՀրշեջներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի հարակից տներՈւկրաինայի պաշտպանական բյուջեում 27 մլրդ դոլարի դեֆիցիտ է առաջացել. Կիևը սպասում է ԵՄ օգնությանըՎալտեր Գյուրջինյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետՀրդեհ Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհըԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակիցՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում էՇենգավիթի համայնքային ոստիկանները համարանիշների գողությունը բացահայտեցին ժամերի ընթացքումՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՂազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններըՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՎարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը․ ուղիղԼոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինենԵՄ-ն խոստանում է շարունակական աջակցություն տրամադրել Ուկրաինային․ ԿոշտաOzon-ի պահեստները հարձակման են ենթարկվել
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանին իմքայլականները դժվար հասկանան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 17-ին, գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ ելույթ ունեցավ եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց: 

«Տպավորություն է, որ եթե դատարանը արհամարհում է ՍԴ-ի որոշումը, ապա իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը, եւ արեց մի այլ կարեւոր հայտարարություն, ասելով, թե քննությունից թաքնվելու պնդումներն իր համար վիրավորական են:

«Այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախչել։ Հասկանում եմ, որ իրենց համար դժվար է սա պատկերացնել եւ շատ շատերի համար։ Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Իսկապես, իմքայլականների համար դժվար է պատկերացնել, թե ինչ է ասում ՀՀ երկրորդ նախագահը: Նրանք, որ առաջին իսկ դժվարության դեպքում հակված են ճողոպրելու, թաքնվելու, հաստատ չեն հասկանա երկրորդ նախագահին: Պատահական չէ, որ հետո, ֆեյսբուքյան գրառումներով նրանք, նրանց ֆեյքերը նեղսրտում էին, թե ինչու է նա ասել, թե եթե փախնող լիներ Ստեփանակերտում ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին:

Դե եթե այս հայտարարության իմաստն էլ չեք հասկանում, փորձում եք այն շահարկել, ասում եք, թե մեր տղաները սահմանը հիմա էլ ամուր են պահում, ապա դուք իսկապես ոչինչ չեք հասկանում: Ոչինչ:

Իսկ մենք հերթական անգամ ստիպված մտածում ենք, թե այս ի՞նչ համառությամբ են իշխանությունները Ռոբերտ Քոչարյանին պահում անազատության մեջ: Այս ինչ համառություն է, որ տրոր են տալիս անգամ օրենքները, ՍԴ որոշումները, տարրական տրամաբանությունը:

Մի՞թե ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում ոչ թե մարտիկեմյան դեպքերի, այլ նրա համար, որ նա եւ նրա համախոհները, որ մեր հերոսներն այդպես էլ թույլ չտվեցին ադրբեջանցիներին մտնել Ստեփանակերտ:

Եւ երբ լսում ես Նիկոլ Փաշինյանին, որը պնդում է, թե մարտի մեկի գործը բացահայտվել է, քանի որ պարզել ենք, որ զինվորները կրակել են ՀՀ քաղաքացիների վրա, ապա մեկ անգամ եւս սկսում ես մտածել, որ գուցե ճիշտ են վերոհիշյալ վարկածի կողմնակիցները, հատկապես, որ արդեն վաղուց պարզ է դարձել, որ զինվորները մարդկանց վրա չեն կրակել: Իսկ առիթ, անառիթ մեր բանակի, մեր զինվորականության վարկաբեկումը հանրությանը լուրջ մտորումների առիթ պետք է տա:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, անկախ որեւէ մեկի կամքից եւ ցանկությունից, շուտով ազատության մեջ է հայտնվելու եւ նրանք, ովքեր լսելով ապօրինի հրահանգները, նրան պահում էին կալանքի տակ, ստիպված են լինելու պատասխան տալ իրենց արարքների համար:

Հակոբ Ասատրյան

Top-News.am     

ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձավ նաեւ քննության վրա ազդելու հնարավորությանը՝ նշելով, որ այդպիսի մոտիվացիա չունի. «Հիմա երկրորդը՝ քանի որ մի քանի անգամ քննարկումներ եղել են, ասում են՝ կարող է ազդել կամ խոչընդոտել քննությանը։ Փաստաբաններն ասացին, որ այդպիսի փաստեր չկան, բայց քանի որ մենք բավական լավ ծանոթ ենք քրեական գործին, նաեւ չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել՝ ինչ-որ բան փոխելու համար։ Հարգելի դատավոր, դուք էլ ունեք քրեական գործը, ամբողջ քրեական գործում ընդամենը կա իմ հետ կապված երկու, երեք դրվագ։ Առաջինը՝ հանդիպումն է փետրվարի 23-ին նախագահականում բարձրագույն զինվորական կազմի հետ, հարցաքննվել են 12 կամ 13 հոգի, ներկա են եղել մոտ 25 մարդ, քննարկում չի եղել, ես ուղղակի ելույթ եմ ունեցել եւ կան ցուցմունքները 13 հոգու, Ձեզանից կխլի մի 40-50 րոպե այդ ցուցմունքներին ծանոթանալը՝ համոզվելու համար, թե ես ինչ–որ բան փոխելու մոտիվացիա պե՞տք է ունենամ, թե՞ չպետք է ունենամ»։

Նա նաեւ նշեց, որ կա նաեւ 3-4 մարդու ցուցմունք, որոնք այդ շաբաթվա ընթացքում իր հետ շփում են ունեցել, հեռախոսով թե անմիջապես. «850 վկայից միայն նրանք են, որ ինձ տեսել են կամ ինձ հետ շփվել են։ Դրանցից մեկը Աժ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանն է, որի հետ համաձայնեցրել եմ արտակարգ դրության մասին հրամանագիրը, վարչապետ Սերժ Սարգսյանին զանգել, նրա հետ համաձայնեցրել եմ հրամանգիրը, ոստիկանպետ Հայկ Հարությունյանն է, որի ցուցմունքում ասում է, որ ինձ տեղյակ է պահել ինչ–որ գործողությունների մասով եւ Արմեն Գեւոորգյանն էր, որին հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել, վերջ, ամբողջ այդ հատորների մեջ չկա մի մարդ, որն ինձ տեսած լիներ, որ ինձ հետ շփված լիներ, ուղղակի կամ անուղղակի։ Այս բոլոր ցուցմունքների հետ ես համաձայն եմ, փոխելու բան չկա, ասել են այն, ինչ եղել է, բացի հայտնի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, ընդամենը մեկ նախադասություն է ասել, որը իրականությանը չի համապատասխանում եւ որ չեն հաստատվում են մյուս 12 ցուցմունքներով, որ իբրեւ ես բանավոր հայտարարել եմ արտակարգ դրություն փետրվարի 23-ին, այս նախադասությունն ուղղակի աբսուրդ է, բանավոր արտակարգ դրություն չի լինում, որեւէ հետեւանքներ դրանից հետո չի եղել։ Այս նյութերին ծանոթանալով՝ կարող եք պատկերացնել ինչի վրա եւ ինչի համար ես պետք է ազդեմ, որ ինչ փոխվի այդ ցուցմունքներում, չկա այդպիսի բան»։

Ինչ վերաբերում է գրավին, նա ասաց, որ միանում է փաստաբաններին. «Փաստ է, որ իմ և իմ ընտանիքների հաշիվները սառեցված են, ես կյանքում պարտք չեմ արել, իմ տեսակը չէ»։