Անվտանգության խորհրդի նիստը հարթ չի անցել.Օսիպյանը դիմում է գրել
Քիչ առաջ տեղեկացանք, որ, ինչպես եւ կանխատեսել էինք, հրաժարականի դիմում է գրել նաեւ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հրամանագիրը կհրապարակվի վաղը։ Հերթը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանինն է։ Այսօր Անվտանգության խորհրդում քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ պետի հեռանալու մասին։ Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ Ամուլսարի հանքի ճանապարհը բացելու մասին եւ շեշտել է դրա անհրաժեշտությունը՝ ոստիկանապետին հրահանգելով ամեն գնով բացել ճանապարհը եւ օժանդակել հանքի գործարկմանը։
Մեզ պատմեցին, որ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հարթ անցկացման հետ կապված եւ փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է եւ հայտարարել, որ եթե ոստիկանապետն ի վիճակի չէ, այդ օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Խոսակցությունն ընթացել է այնպես, որ ավարտին Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, կամ՝ խոստացել է դիմում գրել։ Վաղը, մեր աղբյուրների պնդմամբ, կհրապարակվի նրա ազատման հրամանագիրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար