«Իմ քայլի» վտանգավոր խաղը կամ ինչպես են կործանվում իշխանությունները
Իմքայլականների, այսպես ասած, նախաձեռնությունը, որի նպատակը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունն է, ոչ միայն ապօրինի է, ոչ միայն հակասահմանադրական է, այլ նաեւ վտանգավոր է մեր պետության համար:
Խմբակցությունն ակնհայտորեն անցել է իր լիազորությունների սահմանը: Խմբակցությունը պետության դեմ ուղղված ուղիղ գործողություն է իրականացնում:
Ճնշումները դատական համակարգի վրա այժմ փոխարինվեց ապօրինի գործողություններով, որի հետեւանքն ավելի ծանր եւ սարսափելի է լինելու, քան դատարանները շրջափակելու խայտառակ կոչը:
Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը, որի հեղինակն ակնհայտորեն ոչ թե ինքն էր, այլ մեկ այլ անձ, ինչպես պնդում են օդում կախված լուրերը, իմքայլականների նախաձեռնությունը հուշում են, որ կառավարող ուժը առաջնորդվում է բացարձակ միապետություն կառուցելու նպատակով:
Պատահական չէ, որ քաղաքական առողջ շրջանակներն արդեն բացահայտ նշում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը բացահայտ անցել է սահմանադրական կարգը տապալելու գործողությանը:
Իհարկե, նրանք տապալվելու են, կործանվելու, բայց այդ ընթացքում հասցնելու են մեծ վնաս պատճառել մեր երկրին եւ պետությանը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար