Freedom House. Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է
Ըստ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքում։
Կազմակերպությունը իր հերթական տարեկան զեկույցում ներկայացրել է աշխարհի 210 երկրների եւ չճանաչված պետությունների քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների իրավիճակը։ Freedom House–ի գնահատականներով, Հայաստանը ստացել է 45 միավոր 100–ից եւ հայտնվել մասամբ ազատ երկրների շարքում։
Կազմակերպության փորձագետների համաձայն, քաղաքացիական ազատությունների մակարդակը Հայաստանում ավելի բարձր է քաղաքական իրավունքների իրագործման մակարդակից։ Հայաստանում քաղաքացիական իրավունքների մակարդակը գնահատվել է 4, քաղաքական իրավունքների մակարդակը՝ 5 միավոր։ Նշվում է, որ 2016 թվականին Հայաստանը հայտնվել է մասամբ ազատ մամուլ եւ լիովին ազատ համացանց ունեցող երկրների շարքում։
Զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նույնպես հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում։
Ադրբեջանը ընդգրկվել է ոչ ազատ երկրների շարքում՝ ստանալով 14 միավոր։ Նշվում է, որ «նախագահ Իլհամ Ալիեւը ամրապնդել է նախագահի պաշտոնում իր ավտորիտար իշխանությունը դաժանորեն վերահսկվող հանրաքվեի միջոցով, որով հաստատվել են 29 սահմանադրական փոփոխությունները»։ «Ադրբեջանի եւ Միջին Ասիայի երկրների ղեկավարները՝ մտահոգվելով նավթի համաշխարհային գների անկումից, օգտագործել են հանրաքվեներ իրենց իշխանությունը երկարացնելու նպատակով։ Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքներով Իլհամ Ալիեւը, որն այլեւս սահմանափակված չէ վերընտրության ժամկետների սահմանափակումներով, հնարավորություն ստացավ չանցկացնել ընտրություններ մինչեւ 2020թվականը»։
Freedom House–ի զեկույցում Վրաստանը 64 միավորով հայտնվել է մասամբ ազատ երկրների շարքում։


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի
Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում․ ջերմաստիճանը կնվազի
«Արտեմիս II» տիեզերագնացները Լուսնի ձգողականության ազդեցության գոտի են հասել
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Մեզանից անկախ պատճառներով, դաշինքը չկայացավ. ՀԱԿ