Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Հիմա ո՞վ է հիշում Փաշինյանի խոստումների մասին

«Նոր» Հայաստանի ղեկավարները եւ նրանց փոքրաթիվ աջակիցները նեղսրտում են, երբ կառավարության անդամներին, իմքայլական պատգամավորներին հիշեցնում են իրենց տված խոստումների եւ դրանք մոռանալու մասին:

Այնպիսի տպավորություն է, որ կառավարության ղեկավարները զարմանում են, որ դեռ կան մարդիկ, որոնք հիշում են խոստումների մասին, որոնք անգամ պահանջում են կատարել խոստումները:

Իսկ ինչպե՞ս չհիշենք, ինչպես չհիշեցնենք: Խոսքի արժեքը, հատկապես տված խոսքի արժեքը չպահող մարդուց դժվար է անգամ փոքր գործեր ակնկալել: Այնպես որ, երբ խոստանում ես արագաչափերը վերացնես, ապա պետք է վերացնես, կամ նման խոստում չտաս, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու եւ էժան հեղինակություն ձեռք բերելու համար:

Ո՞վ էր Նիկոլ Փաշինյանի լեզվից քաշում եւ նրան ստիպում հայտարարել, թե իրենց արած իշխանափոխությունը սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն էր, իսկ հետո սկսել մարդկանց ասֆալտին փռել, մանկամսուրի դաստիարակներից եւ դպրոցի պահակներից սկսած քրեական գործեր հարուցել: Ո՞ւր մնաց սերը, ուր մնաց հանդուրժողականությունը:

Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը: Չի վերացրել: Եթե չի կարողանում վերացնի, ապա պետք է ներողություն խնդրի եւ հեռանա, եթե կարողանում է, բայց չի ուզում, ապա պետք է ներողություն խնդրի եւ հեռանա: 

Այսուհետ, Հայաստանում պետք է ավանդույթ դառնան խոստումներից հրաժարված պաշտոնյաների հրաժարականները, հակառակ դեպքում այս երկրում ոչ մի դրական գործ չի կարող արվել:

Չի կարելի ժողովրդին հիմարի տեղ դնել, չի կարելի նրան ծաղրել: Կառավարության ղեկավարները չեն կարող ցինիկ լինել: Նրանք իրավունք չունեն իշխանության գալուց առաջ քննադատել, շատ ճիշտ քննադատել խնամիական, ազգակցական կապերով պաշտոնների նշանակումը, տենդերներում հաղթողին որոշելը, իսկ հետո գալ իշխանության եւ այդ ամենն անել ավելի ցինիկ դրսեւորումներով:

Եւ մի կարծեք, թե խելոքը, խորամանկը,. իմաստունը միայն դուք եք, իսկ մյուս բոլորը հիմարներ են, որոնց քթից բռնած կարելի է ման տալ եւ շարունակ խաբել:

Եթե չէիք վերացնելու պարտադիր կուտակայինը, ապա ինչու էիք քննադատում այդ համակարգը, խոստանում արմատախիլ անել: Ի վերջո, ինչու հիմա ներողություն չեք խնդրում տված եւ չկատարած խոստման կամ խոստումների համար:

Ընդհանրապես իշխանության հավակնող մարդը, քաղաքական ուժը ընտրարշավի ժամանակ պետք է խոստանա այն, ինչը պետք է կատարի, պետք է ասի այն, ինչի համար հետո չի ամաչելու կամ կարողանալու է պատասխան տալ:

Դուք իշխանության եկաք առաջին հերթին Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը եւ Կուսակցությունների մասին օրենքը փոխելու համար: Դուք հանկարծ սիրեցիք գերվարչապետական կամ սուպերվարչապետական համակարգը, հանկարծ սիրեցիք, անմնացորդ սիրով սիրեցիք ռեյտինգային ընտրական խայտառակ համակարգը, դուք մոռացաք Կուսակցությունների մասին օրենքը փոխելու մասին տված խոստումները:

Լավ այսքանից հետո ինչու եք նեղվում, որ ձեզ հիշեցնում են խոստումները չկատարելու մասին: Լավ, դուք բոլորդ Կարգին Հայկո՞ եք: Մաքրելու եք, փոխելու եք, այս եք անելու, այն եք անելու: Ոչինչ էլ չեք անում: Դուք միայն ձերբակալում եք, կալանավորում, քրգործեր հարուցում, հետո խոստանում էլի ձերբակալել, կալանավորել, փռել ասֆալտին:

Իսկ ինչ ասենք դատարանները շրջափակելու կոչի մասին, ինչ ասենք հոկտեմբերի 2-ի մասին: Մի՞թե այս խայտառակություններից հետո չհասկացաք, որ դուք պատրաստ չեք երկիր ղեկավարել կամ չհասկացաք, որ չեն կարող, տղերքն ու աղջիկները դեռ շատ հեռու են պետություն ղեկավարելուց: Նրանք դեռ նախապատրաստական դասընթացներ պետք է հաճախեին, եւ նոր միայն հավակնություն հայտնեին:

Կամ ինչպես չհիշենք Արցախի հարցում բազմաթիվ իրարամերժ, եւ որ ամենակարեւորն է վտանգավոր եւ արկածախնդիր հայտարարությունները: Արցախի թեման նուրբ է եւ բավարարվենք այսքանով:

Հիմա ո՞վ է հիշում գազի գնի մասին Նիկոլ Փաշինյանի տված խոստումները, ասում են ՔՊ-ում եւ հավեսով մոռանում այս եւ մյուս խոստումների կատարման մասին, հույս ունենալով, որ «դուխովցած» ժողովուրդը կմոռանա նաեւ էժան գազի մասին տված խոստումները:  

Էլ որն ասենք, էլ որը, բայց բավարարվենք այսքանով եւ խորամուխ լինենք 2050 թվականի մասին տված խոստումների մեջ, թե չէ հո կոկորդիլոսաբուծությունից չենք խոսելու: 

Վարդան Մխիթարյան 

Top-News.am