Դեսպան Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում. դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը կշարունակի պաշտոնավարել: Այս մասին հայտնեցին ԱՄՆ դեսպանատնից, անդրադառնալով ԱՄՆ նախագահի փոփոխության հետ կապված պաշտոնյաների լիազորությունները դադարելու խնդրին:
ԱՄՆ դեսպանատան պարզաբանման մեջ նշվում է.
«Դեսպան Միլսը շարունակում է մնալ ԱՄՆ դեսպանը Հայաստանում:
Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները համարվում են երկրի նախագահի անձնական ներկայացուցիչն իրենց նշանակման երկրում եւ ծառայում են նախագահին: Ընդունված պրակտիկայի համաձայն այն դեսպանները, որոնք «քաղաքական պաշտոնյա» են, այսինքն կադրային դիվանագիտական ծառայող չեն, նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտին հրաժարական են ներկայացնում:
Երդմնակալության նախօրեին նախագահ Թրամփի անցումային թիմը տեղեկացրել էր Օբամայի վարչակազմի քաղաքական պաշտոնյա հանդիսացող դեսպաններին, որ նրանց լիազորությունները կդադարեն հունվարի 20-ին կեսօրվա դրությամբ: Սակայն Միացյալ Նահանգների դեսպանների 70%-ը կադրային դիվանագիտական ծառայող են եւ չեն համարվում քաղաքական պաշտոնյա: Դեսպան Միլսը եւս կադրային դիվանագիտական ծառայող է: Կադրային դիվանագիտական ծառայող հանդիսացող դեսպաններից հրաժարական չի պահանջվել եւ նրանք շարունակում են պաշտոնավարել իրենց նշանակման վայրերում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով