Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Իսկ ո՞ւր մնաց ՀԱԿ-ի հայտարարությունը կամ ՀԱԿ-ի հայտարարությանը սպասելիս

ՀԱԿ-ում սիրում են հայտարարություններ անել: ՀԱԿ-ում սիրում են խոսել պետության շահերից: ՀԱԿ-ը առիթը բաց չի թողնում շեշտել իր պետակաշինիչ գործունեության եւ դիրքորոշման մասին:

Հիմա սպասում ենք ՀԱԿ-ի արձագանքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 5-ին ունեցած դարակազմիկ հանդիպման մասին: Հիշեցնենք, որ Փաշինյանը հանդիպել է «Սասնա ծռերի» ներկայացուցիչների հետ եւ այդ մասին հանդիսավորությամբ հայտարարել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որը ՀԱԿ-ում անդամությունը դադարեցրեց միայն վերջին պաշտոնը ստանձնելուց հետո:

ՊՊԾ գնդի գրավման օրերին ՀԱԿ-ը բավական սկզբունքային դիրքորոշում էր որդեգրել: Հիշեցնենք այն: Հայ Ազգային Կոնգրեսը չաջակցեց «Սասնա ծռերին», քանի որ ստեղծված իրավիճակում տեսավ պետականության կորուստի սպառնալիք: Այս մասին ի լուր աշխարհի հայտարարել էր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, ՀԱԿ-ը չնպաստեց էսկալացիայի աճին, քանի որ դրա մեջ տեսավ քաղաքացիական պատերազմի կամ պետականության կորուստի լուրջ վտանգ: Նա նաեւ հավելել է, որ բռնությունը չի կարող հանդիսանալ պրոբլեմի լուծման մեթոդ:

«Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ նման լուրջ ցնցումներից հետո Հայաստանը կարող է կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի եւ Սիրիայի ճակատագրերը: Մենք չենք կարող ռիսկի տակ դնել մեր քաղաքացիների կյանքը»,- ներկայացնելով ՀԱԿ-ի դիրքորոշումն ասել էր Արամ Մանուկյանը:

Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում: Ինչո՞ւ հիմա ՀԱԿ-ը չի տեսնում այն վտանգները, ինչ երեք տարի առաջ: Մի՞թե պակաս կամ ավել վտանգավոր չէ երկրի վարչապետի հանդիպումը զինված եւ պետության դեմ գործողություն իրականացրած խմբավորման առաջնորդների հետ:

Չէ որ, երբ պետության ղեկավարը հանդիպում է մի խմբավորման պարագլուխների հետ, որոնց գործունեության հետեւանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, պետականությանը պակաս ծանր հարված չի հասցվում, քան բուն ՊՊԾ գնդի գրավումը:

Ինչո՞ւ ՀԱԿ-ը չի շտապում իր նախկին անդամին եւ գործող վարչապետին հարց տալ՝ ո՞ւմ կամ ո՞ր ուժերին եք սպառնում «Սասնա ծռերով» կամ ինչո՞ւ եք այդ հանդիպումով ոտնատակ տալիս հայ ոստիկանին, անվտանգության ծառայության աշխատակիցներին:

ՀԱԿ-ը պետք է անպայման հայտարարություն անի եւ իր վերաբերմունքը արտահայտի, ինչպես արտահայտում է շատ ուշատ հարցերի դեպքում: Հանրությունը սպասում է հայտարարությանը, հանրությունը ցանկանում է տեսնել, թե որքան սկզբունքային Կոնգրեսը եւ նրա առաջնորդը:

«Սասնա ծռերն» արդեն հանդիպումից հետո իրենց անվտանգության մարմինների, ուժային կառույցների գործառույթ են վերագրում, հայտարարելով, թե ոմանք ուզում ենք քաղաքական ռեւանշի հասնել, եւ թե մենք դա թույլ չենք տա:

Լավ կլիներ, որ հայտարարությունում ՀԱԿ-ը աշինյանին հարցներ՝ դո՞ւք եք «Սասնա ծռերին» նման լիազորություններ տվել կամ հայտարարեն, որ որեւէ քաղաքական ուժ չի կարող իրեն իրավունք վերապահել մեկ այլ քաղաքական ուժի թույլ տալ կամ թույլ չտալ քաղաքական եւ հրապարակային գործունեություն իրականացնել:

Սպասում ենք ՀԱԿ-ի հայտարարությանը: Պետականության կորստի վտանգը հիմա առավել մեծ է, քան ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հիմա գունդը գրավողների հետ հանդիպում է երկրի թիվ մեկ պաշտոնյան: Մի պահ պատկերացրեք Բուշի հանդիպումը բեն Լադենի հետ կամ Թրամփի հանդիպումը «Իսլամական պետության» առաջնորդների հետ:

Վարդան Մխիթարյան

Top-News.am