Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մամուլ

«Կոմերսանտը»՝ Քոչարյանի գործի մասին․ Հայաստանի նախկին նախագահը ապացուցեց ՔԴՕ անօրինականությունը

Հայաստանի Սահմանադրական դատարանը հրապարակեց իր վճիռը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայցով, որոնք վիճարկում էին երկրի Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) որոշ հոդվածների համապատասխանությունը հիմնական օրենքին։ Քոչարյանի պաշտպանությունը հասավ իր նպատակին՝ ՔԴՕ 35-րդ հոդվածը, որտեղ նկարագրված են «քրեական հետապնդումը բացառող հանգամանքները», պարզվեց հակասահմանադրական է եւ այժմ պետք է փոփոխվի։ Այսպիսով, Հայաստանի նախկին նախագահը, ամենայն հավանականությամբ, կազատվի կալանքից՝ արդեն երրորդ անգամ, գրում է «Կոմերսանտը»։

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չորեքշաբթի հրապարակեց Քոչարյանի փաստաբանների ներկայացրած հայցով դատավճիռը։ Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է 2008թ․ իր գործողություններով «իշխանությունը բռնազավթելու» մեջ, երբ, մեղադրող կողմի վարկածով, զորք էր օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ։ Այն ժամանակվա իրադարձությունների մասնակիցներից մեկն էլ ընդդիմության կողմից եղել է ներկայի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2018թ․ հուլիսի վերջին նախկին նախագահին մեղադրանքներ էին առաջադրվել, եւ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանին հասցրել են երեք անգամ կալանավորել եւ երկու անգամ ազատել կալանքից։ Ելնելով ՍԴ որոշումից՝ նրան կարող են կրկին ազատել։

Ինչպես հայտարարեց Հրայր Թովմասյանը, ՔԴՕ 35-րդ հոդվածը («Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները»), ճանաչվել է Սահմանադրությանը չհամապատասխանող։

ՍԴ-ում այդ կարծիքը առաջացրել է այն հանգամանքը, որ 35-րդ հոդվածը չի նախատեսում պաշտոնատար անձանց անձեռնմխելիությունը, թեեւ հիմնական օրենքը դա նախատեսում է։

«Երկրորդ նախագահը սուբյեկտ է, որը ունի ֆունկցիոնալ անձեռնմխելիություն,- պարզաբանեց փաստաբան Արամ Վարդեւանյանը, որը ներկայացնում է պարոն Քոչարյանի շահերը,- իսկ ելնելով դրանից, որ մենք այսպիսի վակուում ունենք օրենսդրության մեջ, երկրորդ նախագահի ազատության սահմանափակումը հակասում է սահմանդրության պահանջներին, մասնավորապես՝ անձնական ազատության իրավունքին»։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վիճարկում էին եւս մեկ հոդված՝ 135-րդը («Կանխարգելիչ միջոցառումների կիրառման հիմքերը»), սակայն այն դատարանը թողեց ուժի մեջ։ Թեկուզ, այն քիչ ազդեցություն կունենար իրավիճակի վրա։ Արամ Վարդեւանյանի խոսքերով, 35-րդ հոդվածը վերաբերում է «ընդհանուր դրույթին», իսկ 135-ը՝ «հատուկ», որը ենթարկվում է ընդհանուրին։ «Այսինքն, եթե 35-րդ հոդվածով հարցը փակվում է, 135-րդը արդեն նշանակություն չունի,- հավելեց փաստաբանը, - քանի որ երբ կիրառվում է 135-րդ հոդվածը, ընթացքում պետք է դիտարկվեն 35-ի բոլոր դրույթները»։

Այն հարցին, թե նշանակում է արդյոք դա, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կփոփոխվի եւ նա կազատվի, Արամ Վարդեւանյանը պատասխանեց, որ դրա մասին միանշանակորեն կարելի է խոսել միայն վճռի հրապարակումից հետո, որը տեղի կունենա 3 օրվա ընթացքում։

Երկու օրերին, որոնց ընթացքում ՍԴ-ն քննում էր գործը, դատարանի շենքի մոտ տեղի էին ունենում նախկին նախագահի կողմնակիցների եւ հակառակորդների ակցիաներ։ Առաջինները ողջունում էին դատարանի որոշումը ուրախ բացականչություններով, իսկ երկրորդները, վրդովմունք արտահայտելով, երթով գնացին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ։

Ամեն ինչ անցավ առանց հակասությունների նաեւ ՍԴ-ի ներսում։ Այսպես, Հրայր Թովմասյանի խոսքերով, երկու դատավորներ՝ Արման Դիլանյանը եւ Ֆելիքս Թոխյանը, վճռի հանդեպ հատուկ կարծիք ունեն։ Բացի այդ, ավելի վաղ ՍԴ եւս մեկ դատավոր՝ Վահե Գրիգորյանը, միջնորդություն էր ներկայացրել գործի քննությանը նախագահ Հրայր Թովմասյանի եւ երկու այլ դատավորների մասնակցության անհնարինության մասին։ Պարոն Գրիգորյանը պնդել է, որ այդ մարդիկ «այս կամ այն կերպ մասնակցել են 2008թ․ մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված որոշումների կայացմանը» եւ չեն կարող անաչառ լինել այս հարցում։ Ի դեպ, կողմնակալ հետագայում ճանաչեցին հենց Վահե Գրգորյանին, որը հուլիսի 27-ին հեռացվել էր նախկին նախագահի գործի քննությունից։