Ադրբեջանում ուրախ են Հայաստանի կատարած հակառուսական քայլերից
Մենք ենթադրել էինք, որ ոչ անհայտ Դանիել Իոնիսյանի սկանդալային գրառումն աննկատ չի մնա Ադրբեջանում: Եւ ահա, ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգեուրությամբ արձանագրում են, որ Հայաստանում սկսվել է հակառուսական արշավի հերթական փուլը:
Իհարկե, ադրբեջանական մամուլը խտացնում է գույները եւ պատկերը մատուցում այնպես, կարծես թե, հայաստանցիների գերակշիռ մասն ատում է Ռուսաստանն ու ռուսաստանյան իշխանություններին, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Բաքվում մանրամասնորեն անդրադառնալով Իոնիսյանի գրառմանը Պուտինի մասին, շեշտում են, թե հայ-ռուսաստանյան հարաբերությունները ավելի ու ավելի են վատթարանում:
Ադրբեջանական մամուլը գրում է, թե հակառուսական հերթական արշավի առիթ այս անգամ ծառայեց Պուտինը շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ:
Ի դեպ, ադրբեջանցիները հաճույքով եւ գորովանքով նշում են, որ հենց Իոնիսյանն է Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու, ընդ որում, հենց Փաշինյանի կառավարության հատկացրած գումարներով:
Ադրբեջանում շատ լավ հասկանում են, թե ինչի վրա պետք է դնեն շեշտերը եւ մեր որ վրիպումներից կարող են օգուտ քաղել: Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ հիացած են Փաշինյանի թիմի գործողություններով:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ