Մի ստորացրեք սահման պահող հայ զինվորին
Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե զինվորը, սահման պահող, խրամատում կանգնած զինվորը պարտավոր է զինվորական պատիվ տալ քաղաքացիական անձի, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, թե ոչ, բայց Երեւանը աղբի մեջ թաղած քաղաքապետին հաստատ պետք չէր:
Նայելով գիշեր-ցերեկ խրամատում կանգնած մեր անդորրն ապահովող զինվորի Կարգին Հայկոյին պատիվ տվող լուսանկարը տխրում եմ, ցավ եմ ապրում: Չի կարելի ստորացնել մեր զինվորին, մեր հերոսներին:
Եւ հարց. ի՞նչ գործ ունի Կարգին Հայկոն դիրքերում: Ինչո՞ւ եք նրան թույլ տվել հայտնվել այնտեղ: Ո՞վ է նա:
Հայկ Մարությանն իր ցանկասիրության, իր նյութապաշտության, իր ագահության պատճառով Երեւանը թաղել է աղբի մեջ, լցրել առնետներով եւ փոխանակ պաշտոնանկ արվի, փոխանակ Երեւանում արտահերթ ընտրությւոններ անցկացվեն, դեռ մի բան էլ ձախողված քաղաքապետին պատիվ են տալիս:
Այս լուսանկարը հուշում է, որ պետք է հստակ կանոնակարգել, թե ով կարող է հայտնվել ռազմաճակատի գծում եւ ում պետք է պատիվ տան, իսկ ում՝ ոչ:
Եւ մի առաջարկ, եկեք պաշտոնյաներին արգելենք անգամ զինվորների հետ դիրքերում, զորանոցներում հանդիպելու դեպքում որեւէ լուսանկար հրապարակել: հետաքրքիր է այդ կարգադրությունից հետո քանի պաշտոնյա կամ խորհրդարանական կհիշի մեր զինվորներին:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար