Անատոլիայում առաջին սինթետիկ ներկը հայերն են օգտագործել
Հայաստանի՝ Վանի թագավորության արքա Ռուսա (Հրաչյա) Երկրորդի (Ք.ա. մոտ 685-645 թթ.) կողմից Վանա լճի մոտակայքում կառուցված Հայանիս ամրոցի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մարդու կողմից օգտագործված ամենահին սինթետիկ ներկի նմուշներ:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ըստ մասնագետների՝ պեղումների արդյունքում հայտնաբերված պատը ներկվել է հայերի կողմից 2 հազար 700 տարի առաջ:
Ավելի վաղ այդ ներկից հայտնաբերվել էր Եգիպտոսում, եւ այն ստացել էր «Եգիպտական կապույտ» անվանումը:
Ստացվում է, որ այն ոչ թե Եգիպտական կապույտ է, այլ հայկական կապույտ:
Ի դեպ, թուրքերը որոշ գիտնականների մատուցմամբ շեշտում են ոչ թե հայկական, այլ Ուրարտուի թագավորության մասին, փորձելով տպավորություն ստեղծել, թե խոսքը Հայաստանի եւ հայերի թագավորության մասին չէ:
Թուրքերը դեռ հասկանալի է, որոշ հայ գիտնականներ համառորեն շարունակում են օգտագործել Ուրարտուի թագավորություն եզրույթը:
Top-News.am


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ
Շիրակի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց