1996թ. խախտված իրավունքները վերականգնելու իրավական ձև չկա. անցումային արդարադատությունը կործանարար կլինի ՀՀ-ի համար. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատություն իրականացնենք, դա մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա և մեծ հարված կհասցնի պետաիրավական համակարգին: Թե ինչ արդյունքներ կգրանցվեն, բացասականները տեսնում եմ, բայց ոչ մի դրական բան չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը:
«Անցումային արդարադատության անցնելու համար Հայաստանում ոչ մի նախադրյալներ չկան: Անցումային արդարադատության անցնում են այն երկրներում, որտեղ ներսում տեղի է ունեցել քաղաքացիական պատերազմ՝ կա՛մ ֆաշիստականից անցնում ես դեմոկրատական ռեժիմի, կա՛մ տոտալիտարից, որտեղ 100-ավոր բանտարկյալներ կան, անցնում ես դեմոկրատականի: Հայաստանը նախկինում ոչ մի ցուցակում չի համարվել տոտալիտար պետություն, անգամ ավտորիտար չի համարվել: Այսինքն՝ ոչ մի ձևով արդարացված չէ: Եթե հանկարծ արհեստականորեն անցումային արդարադատության անցնենք, դա առաջինը մեծ ստվեր կգցի մեր ամբողջ պետության վրա: Այսինքն՝ մենք մեր պետության մասին ավելի վատը պետք է խոսենք, քան ինքը կար, որպեսզի արդարացնենք, թե ինչու ենք անցումային արդարադատության անցնում»,- նշեց ՀԽ նախագահը:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո ոչ մի լուրջ համակարգային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ըստ նրա՝ այլ երկրներում սովորական ընտրություններից հետո նոր իշխանություններն ավելի շատ փոփոխություններ են իրականացնում, քան հիմա Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո տեղի են ունեցել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ