Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ լայվից հետո աղբակույտերն ավելացան
Եթե պաշտոնյային վարչապետը հրավիրում է խորհրդակցության եւ այն հրապարակում ուղիղ եթերում, նշանակում է պետք է ոչ թե հարյուր, այլ հազար տոկոսով վստահ լինի, որ լայվից հետո իրավիճակ է փոխվելու:
Նիկոլ Փաշինյանն իր մոտ հրավիրեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, հայտնի կատագերգակ դերասան, հումորիստ Հայկ Մարությանին, որը հանրության լայն շրջանում հայտնի է Կարգին Հայկո անունով, եւ հանգամանալից եւ կատակներով անդրադարձավ Երեւանի աղբահանության խնդրին:
Անդրադարձան, կատակեցին, հավաստիացրին, բայց այսօր, այդ խորհրդակցությունից օրեր անց Երեւանում աղբակույտերն ավելի նկատելի են, գարշահոտությունն ավելի զզվելի, իսկ առնետներն ավելի շատ:
Կուտակված աղբակույտեր քաղաքի բոլոր փողոցներում, բոլոր բակերում, իսկ վարչապետը քաղաքապետի հետ ուրախ-ուրախ զրուցում է եւ միջնորդում բացել Կարապի լճի կղզյակը: Իսկ ինչո՞ւ չհետաքրքրվեց նույն ուղիղ եթերում, թե ուր մնացին խոստումները, ինչու է կեղտ մեւ գորած Երեւանը:
Ի դեպ, քաղաքի այս վիճակի համար առաջին պատասխանատուն հենց վարչապետն է, որն իմքայլականներին պարտադրեց քաղաքապետի իր թեկնածուին, իսկ հետո նրան պարտադրեց իրենով հիացողներին:
Հենց վարչապետն է պատասխանատու, որ Երեւանը կորած է կեղտի մեջ, որ տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, չի բարելավվել, որ ոչինչ չի փոխվել այս քաղաքում, իսկ վերելակները շարունակում են մնալ վտանգավոր փոխադրամիջոց:
Եւ այսքանից հետո ՀՀ քաղաքացին ինչպես վերաբերի կառավարության անդամների եւ նրա ղեկավարի խոսքի արժեքին: Ի վերջո ձերբակալություններով եւ կալանավորումներով դեռ ոչ մի երկիր չի զարգացել եւ ոչ մի մայրաքաղաք չի մաքրվել եւ բարեկարգվել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ