Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Կարծիք

ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է․ Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած «հրաշալի թվի» մասին

Տնտեսական ակտիվության ցուցանիշը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը այն մոգոնել է, որպեսզի բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշներին։

Նրա գրառումը՝ ստորեւ․


«2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը կառավարության նիստի ժամանակա հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Մասնավորապես ասել է. "Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է"։ Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։ Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։

1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար - հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։ Այս տարվանից գ-տ-թյան թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գ-տ-թյունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։

2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսը ամսվա հետ չեն համեմատում. այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսը ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։

3. ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ը այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլն վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա ստիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։

Մյուդիսի մասով։ Բարձրացրել են։ Լավ է։ Վատ չէ։ 14-րդ շարքից (B1) 13-րդը (Ba3)։ Մենք, ի դեպ, ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է։ Չինաստանը ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է։ Մեր վարկանիշը մի քիչ բարձրացրել է թույլ տալով, օրինակ, եվրոբոնդերը տեղաբաշխել, ասենք, ոչ թե 6, այլ 5.5%-ով։ Հանկարծ մտքներովս չանցնի 1 կամ 1.5% վարկ վերցնենք ասիական գիգանտներից»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք Տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս: Սա հրաշալի թիվ է»: