Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Թոփ-լուրեր

Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե որոնք են Հայաստանի եւ Երեւանի խնդիրները

Լավ է, որ Նիկոլ Փաշինյանը զբոսնում է Երեւանում, ոչինչ, որ թիկնապահների ահռելի բազմությամբ, լավ է, որ նկատում է, որ ժամացույցները, դեկորատիվ ժամացույցները ճիշտ ժամը ցույց չեն տալիս, բայց չենք կարող չասել, որ մեր երկրի, մայրաքաղաքի խնդիրը դեկորատիվ, հիմնականում գեղեցկության համար դրված ժամացույցները չեն:

Իհարկե, լավ կլինի, որ քաղաքապետը ուղղի փողոցներում, դեռ հին եւ «հանցավոր», «թալանչի» իշխանությունների կողմից տեղադրված ժամացույցները, բայց մինչ ժամացույցներին հասնելը գոյություն ունեն շատ ավելի կարեւոր հարցեր եւ խնդիրներ:

Պետք չէ փորձել այնպիսի տպավորություն ստեղծել, որ բոլոր հարցերը լուծել են եւ մնացել է դեկորատիվ ժամացույցների ճիշտ աշխատանքն ապահովել:

Մինչ ժամացույցներին հասնելը պետք է հասկանալ, թե

ինչո՞ւ է շարունակվում բանակի եւ զինվորականների հեղինակազրկման արշավը եւ ի՞նչ նպատակ է այն հետապնդում,

ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը գտնվում կալանքի տակ եւ ի՞նչ նպատակ է հետապնդում նրա դեմ հարուցված ակնհայտ «կարած» գործը,

ինչո՞ւ է նպատակասլաց կերպով փորձ արվում ատելություն սերմանել արցախցիների եւ Արցախի առաջնորդների նկատմամբ,

ինչո՞ւ է կառավարությունը գումար տրամադրում եւ Արցախ գործուղում երկու Հ.Կ-ի, որոնք մրցույթում չեն հաղթել, եւ որոնց անդամների նկատմամբ հասարակության մի զգալի մասի վերաբերմունքը միանշանակ չէ,

մինչեւ ե՞րբ պետք է Հայաստանում շարունակվեն «ասֆալտին փռելու» շոուները, ձերբակալությունները եւ բեմականացման վերածվող խուզարկությունները,

ինչո՞ւ է կառավարությունը 400 հազար դոլար հատկացրել լիբանանյան մի կազմակերպության, որն Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ այդպես էլ որեւէ լուրջ եւ ինքնուրույն ուսումնասիրություն չի իրականացրել,

ինչո՞ւ է կառավարությունը համառորեն ցանկանում շահագործել Ջերմուկ առողջարանից ընդամենը հարյուրավոր մետր հեռու գտնվող ոսկու հանքը,

ինչո՞ւ Երեւանը վերածվեց աղբանոցի եւ առնետանոցի,

ինչո՞ւ չկան օտարերկրյա մեծածավալ ներդրումներ,

ինչո՞ւ չպատժվեցին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ստոր արշավի կազմակերպիչներն ու մասնակիցները,

ինչո՞ւ պաշտոնանկ չարվեց դպրոցից քահանային դուրս հրավիրած ԿԳ նախարարը,

ինչո՞ւ փորձ արվեց 3-5 տարեկան երեխաներին սեռական կյանքի մասին կասկածելի տեղեկություններ տրամադրել,

ինչո՞ւ է կառավարությունը շտապում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան,

ինչո՞ւ Երեւանի քաղաքապետի պաշտոնից չի հեռացվում Հայկ Մարությանը, որը ոչ միայն չմաքրեց Երեւանը, այլ չլուծեց տրանսպորտի հարցը, չփոխեց վերելակները եւ ոչինչ չարեց պոլիկլինիկաների շենքերի նորոգման համար:

Եւ հենց այս հարցերը կստանան իրենց պատասխանները եւ լուծումները, պատրաստ ենք սեփական միջոցներով նորոգել եւ կարգի գցել Երեւանի դեկորատիվ ժամացույցները:

Հակոբ Ասատրյան

Top-News.am