Դեպարդյեն կմարմնավորի Բրեժնեւին
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն, որը վերջերս է նովոսիրբիրսկյան գրանցում ստացել, կխաղա Խորհրդային Միության ղեկավարի՝ Լեոնիդ Բրեժնեւի դերը, 1968 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձություններին նվիրված ֆիլմում, որը ստացել է «Փարիզյան գարուն» անվանումը:
Ինչպես Frekvencе 1 փարիզյան ռադիոյին ասել է ֆիլմի պրոդյուսերը, դերասանի հետ համապատասխան պայմանագիրն արդեն կնքվել է, սակայն մանրամասները հայտնի կլինեն Դեպարդյեի եւ ֆիլմի հեղինակների հետ հանդիպումից հետո: Հանդիպումը նախատեսվում է սեպտեմբերին:
Նա նաեւ նշել է, որ դեռ չեն գտել դերասանին, որը կմարմնավորի ֆիլմի գլխավոր հերոսին՝ 1968թ-ին Չեխոսլովակիայի հասարակական-քաղաքական ռեֆորմների առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկին:
-Այս դերը մարմնավորելու է աշխարհում շատ հայտնի դերասան, բայց նրա հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, նշել է ֆիլմի պրոդյուսեր Լեկան:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Կարոլ Գլավկան: Հայտնի է, որ պատրաստ է միայն ֆիլմի սցենարի առաջին մասը: Երկրորդ մասը պատրաստ կլինի 2 ամսից: Ֆիլմի ռեժիսորն է Լորդան Զաֆրանովիչը, որը 1968 թվականին սովորել է Պրագայում եւ ականատես է եղել այդ իրադարձություններին:
Ֆիլմի նկարահանումները նախատեսվում են ավարտել 2021 թվականի վերջին՝ Դուբչեկի ծննդյան 100-ամյակին: Համաշխարհային պրեմիերան նախատեսվում է 2022-ի սկզբին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով