ԵՄ-ն մտադիր է Մեծ Բրիտանիայից 2 մլրդ եվրո պահանջել
Եվրոպական միությունը մտադիր է Մեծ Բրիտանիայից 2 մլրդ եվրո պահանջել՝ որպես կորուստների փոխհատուցում, որը Բրյուսելի գանձարանը կկրի մաքսային տուրքերն ամբողջությամբ չվճարելու համար։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Times-ին։
Բրյուսելում պարբերականի բարձրաստիճան աղբյուրի տվյալներով «Հարկերի ու մաքսային տուրքերի Մեծ Բրիտանիայի պետական վարչությանը չի հաջողվում խոչընդոտել չինական հանցախմբերի գործունեությանը, որոնք սիստեմատիկ կերպով նվազեցնում են Դուվրով եւ Ֆելիքսթոուով ԵՄ ներկրվող ապրանքների արժեքը՝ խուսափելով միլիարդավոր ֆունտերի մաքսային տուրքեր ու ավելացված արժեքի հարկ վճարելուց»։
Եվրոպական հանձնաժողովում գտնվող աղբյուրը պնդում է, որ «այդ ավազակությունը մինչ օրս շարունակվում է, եւ Մեծ Բրիտանիան տեղյակ է»։ Նա նաեւ հասկացրել է, որ այդ խնդիրը կշոշափվի Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ապագա առեւտրական հարաբերությունները քննարկելիս։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով