Լավրովը ոչ պրոֆեսիոնալ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունները՝ Մոսկվայի կողմից թալիբներին զինելու մասին
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ոչ պրոֆեսիոնալ է անվանել Վաշինգտոնի հայտարարությունները՝ «Թալիբան» շարժմանը Ռուսաստանի զենք մատակարարելու մասին։ Նրա խոսքով՝ նման պնդումների հիմքեր չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչ վերաբերվում է մեր՝ թալիբներին իբր թե զենք մատակարարելու մասին հայտարարություններին, որոնք հնչում են Վաշինգտոնի զինծառայողներից եւ զինծառայողներից, որոնք տարածաշրջանում ղեկավարում են ԱՄՆ խմբավորումը՝ ոչնչի վրա չհիմնված ոչ պրոֆեսիոնալ հայտարարություններ են», — հայտարարել է Լավրովը՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։
«Որպեսզի հիմա բացասական չխոսեն Ռուսաստանի մասին, այդ բացասական հայտարարությունները հաստատող ոչ մի փաստ ոչ ոք չի առաջադրում։ Ես վստահ եմ, որ նրանք, ովքեր ԱՄՆ-ում գումար են ստանում, որպեսզի ղեկավարությանն արժանահավատ հետախուզական տեղեկություն հայտնեն, շատ լավ գիտեն, որ դրանք կեղծ պնդումներ են», — հավելել է նախարարը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով