Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ) Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Աֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում

Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան է
Աշխարհ

Լե Պենը Ադրբեջանի համար նույնն է, ինչ Թրամփը Սիրիայի համար. ռուս վերլուծաբանի մեկնաբանությունները

«Ֆրանսիայի ընտրություններում սենսացիա տեղի չունեցավ. Մարին Լե Պենը հավաքեց հենց այնքան, որքան նրան խոստանում էին սոցիոլոգիական հարցումները։ Իհարկե կային որոշ ենթադրություններ՝ կապված «ամաչկոտ ընտրող» երեւույթի հետ։ Դա այն մարդիկ են, ովքեր իրենց ձայնը տալու են Լե Պենին, սակայն պատրաստ չեն այդ մասին խոստովանել սոցիոլոգներին։ Եվ այդ պատճառով ենթադրություն կար, որ Լե Պենը առաջին փուլում կարող է հավաքել մինչեւ 30% ձայն»,– ասում է ռուս վերլուծաբան Ալեքսանդր Նոսովիչը։

«Չեմ գտնում, որ նրա պարտությունը անխուսափելի է, բայց նրա հնարավոր հաղթանակը հավասարազոր կլինի հրաշքի։ Չնայած, ինչպես գիտենք, հրաշքներ լինում են։ Կարելի է հիշել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ–ից դուրս գալու հանրաքվեն, ինչպես նաեւ Թրամփի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում»։

Այնուամենայնիվ,– նշում է վերլուծաբանը,– ամենից հավանական է, որ հաջորդ նախագահը դառնա Էմանուել Մակրոնը։

«Նրա համար կքվեարկեն երկրորդ փուլ չանցած թեկնածուների կողմնակիցների բացարձակ մեծամասնությունը։ Նրան աջակցում է քաղաքական էլիտան։ Ձախ եւ աջ համակարգային քաղաքական գործիչները հենց Մակրոնի շուրջ են միավորվել, նրան են աջակցում Ֆրանսիայի հիմնական ԶԼՄ–ները»։

Ե՛ւ կայուն Եվրոպայի, ե՛ւ հարեւանների հետ հարաբերությունների տեսանկյունից Ֆրանսիայի համար նախընտրելի է Մակրոնը։ «Նա գլոբալիստ է, եվրոպական ինտեգրացիայի կողմնակից, նա կաշխատի հանուն Եվրամիության կենտրոնականացման»։

Լե Պենը նացիոնալիստ է։ Եթե նա գա իշխանության, դա փաստացի կլինի Եվրամիության վերջը, ամեն դեպքում նրա այսօրվա տեսքով։

«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի արտաքին քաղաքականությանը Մակրոնի հաղթանակից հետո՝ նա արդեն ցուցադրել է ագրեսիվ հռետորաբանությունը, ասելով, որ «կստիպի Պուտինին հարգել իրեն»,– ասում է Նոսովիչը։

Ընդհանուր առմամբ Մակրոնը Օլանդի գործի շարունակողն է։ Նա փաստացի հենց Օլանդի ժառանգորդն է, չնայած որ դա չի գովազդում։ Արտաքին քաղաքականությունը նրա ղեկավարությամբ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է վերջին հինգ տարիների ընթացքում։ 

Մերձավոր Արեւելքի նկատմամբ դա «անվստահ ներկայություն է»։ Ֆրանսիան ներկա է Մագրիբի երկրներում, Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ Սիրիան, բայց նա չի խիզախում ակտիվ քաղաքականություն վարել՝ միջոցների եւ քաղաքական կամքի անբավարարության պատճառով»,– նշում է փորձագետը։

Նոսովիչը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ Մակրոնը կշարունակի նախկին քաղաքականությունը. Եվրոպական համերաշխություն եւ պատժամիջոցների երկարաձգում։

Խոսելով Հարավային Կովկասի նկատմամբ Մակրոնի եւ Լե Պենի վերաբերմունքի մասին ընդհանուր առմամբ, եւ Ադրբեջանի՝ մասնավորապես, Նոսովիչը նշում է, որ եթե Մակրոնը դառնա նախագահ, ապա որեւէ կտրուկ փոփոխություն չի լինի։

«Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության հարցում իհարկե դեպի Հայաստան է կողմնորոշված։ Սակայն հակամարտության տարիների ընթացքում Փարիզը այդ ուղղությամբ երբեւէ որեւէ ակտիվ քայլ չի ձեռնարկել։ Մակրոնը համակարգի, քաղաքական ավանդույթների ներկայացուցիչն է եւ նա կշարունակի այդ գիծը»։

Իսկ այն դեպքում, եթե Լե Պենը դառնա նախագահ, հնարավոր են տարաբնույթ անակնկալներ, եւ իհարկե կարելի կլինի խոսել ուղղության փոփոխության եւ «էլիտար հեղափոխության մասին»։

«Նա պետք է ինքնահաստատվի նախագահի պաշտոնում, քանի որ կառավարական էլիտան, խոշոր բիզնեսն ու ԶԼՄ–ները նրա դեմ են։ Նա ավելի խիստ քաղաքական հակազդեցության իրավիճակում կհայտնվի, քան այն իրավիճակը, որում հայտնվեց Թրամփը։ Հարվածները, որ Թրամփը հասցրեց Սիրիային ստիպված քայլ էին ներքաղաքական բոյկոտի եւ ռեկորդային ցածր վարկանիշի պայմաններում, դա էլք գտնելու փորձ էր»։

«Որպեսզի ինչ որ կերպ ամրապնդվի նախագահական պաշտոնում, Լե Պենը ստիպված կլինի վարել շատ ակտիվ եւ խիստ արտաքին քաղաքականություն։ Սա նրա պահվածքի ամենահնարավոր սցենարն է։ Այդ դեպքում նա կօգնի Հայաստանին ղարաբաղյան հակամարտության հարցում` այդպիսով վաստակելով Ֆրանսիայում հայկական սփյուռքի աջակցությունը»– ընդգծում է Ալեքսանդր Նոսովիչը։

Top-News.am