«Ռուս լրտեսի պատմությունը». բրիտանական հեռուստաալիքը Պուտինի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանում
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին A Russian Spy Story վերնագրով երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմ է նկարահանում: Այս մասին տեղեկանում ենք հեռուստաալիքի պաշտոնական էջից:
«Հասկանալու համար, թե ինչ է հիմա կատարվում աշխարհում, պետք է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Պուտինը ցույց է տվել, որ ունակ է մնալ 21-րդ դարի ամենանշանակալի քաղաքական գործիչներից մեկը: Այս սերիալը կպատմի այն մասին, թե ինչպես, նախկինում լինելով լրտես, նա վերափոխեց քաղաքականություն հասկացությունը, և թե ինչ ազդեցություն է դա ունեցել ամբողջ աշխարհի վրա»,- պատմել է ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը:
Հաղորդվում է, որ ֆիլմի նկարահանումները տեղի կունենան ինչպես ամբողջ Ռուսաստանի տարածքում, այնպես էլ Ամերիկայում, Եվրոպայում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում:
Ֆիլմի հեղինակները ծրագրում են օգտագործել նախագահի մասին արխիվային նյութեր և ներառել Պուտինի մտերիմների և «նրանց հետ հարցազրույցները, որոնք սեփական մաշկի վրա են զգացել վերջինիս գործողությունների հետևանքները»։
Նրանց խոսքով՝ ֆիլմը կպատմի, թե ինչպես է Պուտինի անձնական փորձն ազդել նրա քաղաքականության վրա, ինչպես է ժամանակակից Ռուսաստանը ստեղծվել «դավաճանության, հպարտության և չարության հիման վրա», և թե ինչպես են Պուտինի արժեքները տարածվել աշխարհով մեկ՝ «Ղրիմից մինչև Սոլսբերի և Վաշինգտոն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով