Վստահ եմ` կգա օրը, երբ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը. Արթուր Աբրահամ
«Ես վստահ եմ, որ գալու է օրը, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Այս մասին Բեռլինում` Գերմանիայի պատմության թանգարանում, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ NEWS.am-ի թղթակցին ասել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Բռնցքամարտիկը լավատես է Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչվելու հարցում եւ վստահ է, որ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Ցեղասպանությունը: «Հպարտ եմ, որ այսօր Բեռլինում նման միջոցառում է անցկացվում` ի հիշատակ անմեղ զոհերի: Հայ ազգը երբեք չի մոռանա կատարվածը եւ ի վերջո կհասնի նրան, որ Թուրքիան ու մյուս երկրները, որոնք դեռ չեն արել դա, ընդունեն Հայոց ցեղասպանության փաստը: Ես վստահ եմ, որ գալու է այդ օրը, որովհետեւ անհնար է անել մի բան եւ ձեւացնել, թե նման բան չի եղել»,- նշել է Աբրահամը:
Անդրադառնալով այդ հարցում Գերմանիայի ունեցած դերին` Արթուր Աբրահամը նշեց. «Գերմանիան Եվրոպայի ամենահզոր երկրներից մեկն է: Եթե այդ պետությունն այսօր ճանաչում է Ցեղասպանությունը, դա շատ մեծ շանս է, որ մյուս երկրներն էլ ճանաչեն եւ թուրքերը ստիպեն ճանաչել Ցեղասպանությունը»:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը