Ինչ է տեղի ունեցել Ալեն Դելոնի հետ. ինչպես են հայտնի դերասանին «թաղել» համացանցում
Ֆրանսիացի 83-ամյա դերասան Ալեն Դելոնը վերջերս կաթված է ստացել։ Այն արյունազեղման եւ օրգանիզմի ներսում արյան կուկատման պատճառ է դարձել, ինչի հետեւանքով արտիստը դեռ վերականգնվում է Էվեյցարիայի էլիտար կլինիկայում։
Հնարավոր է՝ վերջին նորությունների հենց այս էպիզոդն է համացանցում առաջացրել օգտատերերի ակտիվ հարցումներն՝ արդյոք դերասանն իսկապես մահացել է։ Դերասանի երկրպագուներն ուշադրություն չեն դարձնում նաեւ այն հանգամանքին, որ լրագրողների հետ կապը պահպանում են նրա մտերիմները։ Նրա դստեր խոսքով՝ արտիստն ապաքինվում է։
«Հորս բախտը շատ է բերել, եւ այժմ ամեն բան նորմալ է ընթանում։ Եվ դա պատահական չէ, քանի որ նա բնույթով հաղթող մարդ է։ Ալեն Դելոնը շնորհակալույթւոն է հայտնում իր լսարանին եւ իր ընկերներին սիրո եւ աջակցության բազմաթիվ ուղերձների համար, որոնք նրան հղել են եւ որոնք նրան թույլ են տալիս առաջ շարժվել»,- ասել է Անուշկան։
Օրերս գրանցվել է «Ալեն Դելոնը մահացել է» հարցման ամենամեծ քանակը։ Մինչ այդ Google-ում այդ հարցումները եզակի էին։ Այսօր արդեն դրանով հետաքրքվում են հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում։
Սակայն դրանք ընդամենը բամբասանք են եւ դերասանի երկրպագուների անհանգստությունը։ Ալեն Դելոնն, իսկապես, ողջ է, եւ հարկավոր է հուսալ, որ համացանցում հայտնի որոնումն այդպես էլ կմնա չարդարացված։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով