La Repubblica. Եվրոպայում բարձրացնում են բաժակները
Եվրոպայում բարձրացնում են բաժակները։ Իսկ Կրեմլը կուլ է տալիս դառնահամ հաբը ու փնտրում այլընտրանքային տարբերակ՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար, գրում է La Repubblica-ն։ Եթե սկզբնական հաշվարկները հաստատվեն՝ Էմանուել Մակրոնը միակ հիրավի եվրոպամետ թեկնածուն, չնայած փոքր տարբերությամբ , բայցեւայնպես հաղթել է հակաեվրոպական տրամադրություններով ծայրահեղ աջ Մարին Լը Պենին։
Մակրոնի հաղթանակի հավանականությունը Եվրոպայի համար նշանակում է կյանքը շարունակելու հնարավորություն, ասում է հեղինակը։ «Քանի որ Ելիսեյան պալատում Մարին Լը Պենի հայտնվելը կդառնար ԵՄ-ի վախճանը,- ասվում է հոդվածում,- Նւոյնիսկ եթե նա չունենա խորհրդարանական մեծամասնություն, որպեսզի ընդուներ ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու մասին սահմանադրական փոփոխությունները, նա միեւնույն էր կարող էր արգելափակել ԵՄ-ի աշխատանքը ու խեղդել եվրոն։ ԵՄ-ն, որը առանց մեծ ցնցումների դիմացավ Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, չի կարողանա գոյատեւել առանց Ֆրանսիայի, ինչպես եւ առանց Գերմանիայի»։
«Այնպես որ Ֆրանսիայի ընտրությունները յուրատեսակ թեստ էին ԵՄ-ի համար,- համարում է Բոնանին,- ԵՄ-ն քարտեզներից ջնջելու գաղափարը շատերին է գրավում, նախեւառաջ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին, որը իզուր չէր ֆինանսավորում Մարին Լը Պենին ու նրա «Ազգային ճակատը»։ Պուտինը ձգտում է առանձին երկկողմանի բանակցություններ վարել յուրաքանչյուր եվրոպական երկրի հետ, քանի որ այդ դեպքում նրա քաղաքական իշխանությունն ու ազդեցությունը զգալիորեն կընդլայնվեին»։
«Իսկ Մակրոնի հաղթանակը, հավանաբար, կդառնա ինտեգրման երկու արագություններով Եվրոպայի նախագծի իրականացումը, որի մասին վերջերս Մերկելն էր խոսում,- կարծում է լրագրողը,- իսկ տնտեսական, քաղաքական ու ռազմական տեսակետից ավելի ուժեղ ու ինտեգրված Եվրոպան ձեռնտու չէ նրանց, ովքեր երազում են թույլ ու պառակտվող Եվրոպայի մասին։ Դրա համար էլ կարելի է ակնկալել, որ այսօրվանից մինչեւ երկրորդ փուլ Եվրոպայի բազմաթիվ արտաքին մրցակիցները կփորձեն հօգուտ իրենց շրջել կանխատեսումները։ Հույս ունենանք որ դա նրանց չի հաջողվի»։
news.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով