Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Փաշինյանն իր երեկվա ելույթով թքում էր իր տված խոստումների վրա

Ամուլսարը շահագործելուն դեմ մարդկանցից շատ քչերին էին հրավիրել եւ «պծիչկայի» համար մի 5 հոգի Ջերմուկի պոստերի տղաներից, մի հինգ հոգի բնապահպան, որ տեսեք, թե մենք ինչ պուպուշ քննարկում ենք անում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, ասել է բնապահպան Անի Խաչատրյանն՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան 26–ում տեղի ունեցած քննարկմանը։

Նրա խոսքով՝ քննարկման ժամանակ հնչած խոսքերն ու որակումները մանիպուլիատիվ էր. «Երբ մենք կարդում ենք քննչականի կողմից պատվիրված ուսումնասիրության արդյունքները, մենք հասկանում ենք, որ այնտեղ կան լիքը թերություններ, բայց մեզ ներկայացնում են լրիվ ուրիշ պատկեր ու փորձում են համոզել, որ ճիշտն այդպես է։ Ասում են ոչ մի ռիսկ չկա, բոլոր ռիսկերը կառավարելի են»։

Բնապահպանի խոսքով՝ արդեն բերվում են բամբասանքի մակարդակի ինչ որ բաներ, թե բոլորը ինչ որ շահագրգռվածություն ունեն այս թեմաների մեջ։

«Երբ դա հայտարարում է երկրի ղեկավարը՝ վարչապետը, ով ամբողջ ռեսուրսներն ունի իր տրամադրության տակ պարզելու, թե այս մարդիկ ովքեր են եւ ինչի համար են պայքարում, դա արդեն մի քիչ լուրջ չի, որովհետու նույն Նիկոլ Փաշինյանը մեզ ճանաչում է, մենք դեռ այն ժամանակներից պայքարել ենք, որպես պատգամավոր ինքը մի քանի անգամ եկել է, մենք այնտեղ ենք եղել։ Այդքանից հետո նման հայտարարություններ անել դա ուղղակի մանիպուլացիա է»,– ասաց Անի Խաչատրյանը։

Բնապահպան Արփինե Գալֆայանի խոսքով՝ իշխանությունների համար ժողովրդավարությունը մահացավ։

«Մարդիկ մեկ տարի գիշեր–ցերեկ մնացել են, ստորագրահավաք են կազմակերպել, բազմաթիվ ակցիաներ են արել եւ ամեն ձեւով իրենց կարծիքը ցույց են տվել ու նաեւ սա այն համայննք էր, որ աջակցում էր Փաշինյանի կուսակցությանը, որն իրենք երեկ կորցրեցին։ Այս մարդիկ մինչեւ երեկ մտածում էին ոչ մի բան չանեին, որը կվնասի կառավարությանը եւ ուրիշները օգտվեն։ Հիմա իրենք իրենց դավաճանված են զգում եւ ես նույնպես։ Ուղղակի պոլի շորի նման իրենք ոտքերը մաքրեցին ժողովրդավարության վրա եւ այն բոլոր խոստումների վրա, որ տալիս էին։ Երեկվա Փաշինյանի ելույթը թքում էր եւ իր տված խոստումների վրա եւ այն սպասելիքների, պահանջների, որ ժողովուրդը տասը տարի շարունակ այս ոլորտում ձեւակերպել էր»,– ասաց Արփինե Գալֆայանը։