Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը
Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։
«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձեւակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նաեւ նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետեւողական է եղել»,- ասել է Սփայսերը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ խոսելով 1915-ի իրադարձությունների մասին։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահի ավանդական ուղերձում սահմանափակվել է «Մեծ եղեռն» ձեւակերպումով, խուսափելով օգտագործել «ցեղասպանություն» տերմինը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով