Մոգերինի. ԵՄ-ը կցանկանար վերադառնալ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը
Եվրամիությունը պատրաստ է վերադառնալու Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությանը եւ քննարկելու հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները: Նման տեսակետ է հայտնել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանը եւ ԵՄ-ը երկար տարիներ ռազմավարական գործընկերներ են եղել, եւ մենք կցանկանայինք այդ վիճակին վերադառնալ»,- ասել է Մոգերինին՝ հավելելով. «Մենք պատրաստ ենք պրագմատիկ տեսանկյունից, մեր ընդհանուր շահերի տեսանկյունից քննարկելու հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները: Շատ հացերում դրանք համընկնում են՝ ե՛ւ երկկողմ, ե՛ւ տարածաշրջանային, ե՛ւ գլոբալ հիմքով»:
Մոգերինիի կարծիքով՝ հակառուսական պատժամիջոցները Եվրամիության համար ինքնանպատակ չեն:
«Մենք շատ ենք ասել, որ եվրոպական բոլոր 28 երկրները, որպես միասնական Եվրոպական միություն, կարծում են, որ սա Ուկրաինայի արեւելքում հակամարտության դադարեցմանն ուղղված քաղաքականություն է՝ մինսկյան համաձայնագրերի ամբողջական կատարմամբ»,- ասել է Մոգերինին:
NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը