Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Այսօր Խաղողօրհնեքի՝ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է

 

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Վերափոխումն Սբ Աստվածածնի, որը ժողովրդի մոտ ավելի լայն տարածում ունի որպես Խաղողօրհնեք, տոնվում է այսօր: Սա Տիրամորը նվիրված տոներից մեկն է, որը համարվում է ամենահինը:

Ըստ առաջին դարի ականատեսների վկայություններով կազմված եկեղեցական ավանդույթի՝ Քրիստոսի համբարձումից որոշ ժամանակ անց Գաբրիել հրեշտակն այցելել է Աստվածածնին և հաղորդել, որ շուտով նա պիտի կրկին հանդիպի իր Որդուն։

Մեծ ուրախությամբ լսելով այդ լուրը՝ Սուրբ Մարիամը բարձրացել է Ձիթենյաց լեռը, որտեղից համբարձվել էր Որդին, աղոթել, ապա կանչել բարեկամներին և հրաժեշտ տվել։ Այդ գիշեր նրա հոգին բաժանվել է մարմնից։ Երեք օր շարունակ նրա շիրիմին այցելողները զարմանքով պատմել են այդտեղից ճառագող զարմանալի լույսի մասին։ Երրորդ օրը հրեշտակներն իրենց ձեռքերին վեր են բարձրացրել Տիրամոր մարմինը, ինչը ևս մեկ անգամ հիշեցնում է քրիստոնեության անկյունաքարային դրույթը՝ մարդը հարություն է առնում նաև մարմնով. ըստ էության նա անմահ է։ Այսօրվա տոնը քրիստոնյային հիշեցնում է հենց այդ մասին։

Այսօր պատարագի ավարտին եկեղեցում օրհնվում և բաժանվում են բազմախորհուրդ խաղողի ողկույզները։ Հնում ընդունված էր մինչև խաղաղօրհնեքը խաղող չճաշակել, տոնը նշվում էր ողջ համայնքով՝ մեծ հանդիսությամբ, երգ ու պարով։ Հայոց աշխարհի տարբեր վայրերում հատուկ այս օրվա համար կան ավանդական ուտեստների բաղադրատոմսեր։ Դրանցից մեկը խաղողօրհնեքի հալվան է. այն պատրաստում են փոխինձը յուղ ու մեղրաջրով դաղելով, և երբ
զանգվածը ոսկեգույն է դառնում, ավելացնում են այնքան ջուր, որ ստացվի պինդ զանգված, լցնում ափսեի մեջ, նախշում խաչերով կամ ուղղահայաց գծերով։

Տոնական սեղանից առավել կարևորվում էր երգ ու պարը, հատկապես, «Աստվածածնա» պարը։ Իր ակունքներում այս պարը հեթանոսական մայր Աստվածության պաշտանմունքի մնացորդների հետ է առնչվում, պարը նվիրված էր պտղաբերության դիցուհի Անահիտին։ Նախաքրիստոնեական շրջանում ևս կատարվում էր խաղողօրհնություն՝ պտղաբերություն խորհրդանշող արարողություն, և ծիսակարգի բաղադրիչ էր այս պարը:

Քրիստոնեությամբ վերաիմաստավորված ավանդույթի մեջ «Աստվածածնա» պարը նվիրվեց Մարիամ Աստվածածնին, և սկսեցին պարել միայն Տիրամոր վերափոխման տոնին։ Այն կատարում են խառը՝ տղամարդիկ ու կանայք, տարեցներն ու երիտասարդները: Պարում կլոր, փակ շրջանը պարտադիր է: Կանգնում են կողք կողքի, երեսները դեպի շրջանի կենտրոնը: Բռնում են թևկախ, ափ-ափի։ Այն դանդաղ, հանդիսավոր պար է: Այդ պարեղանակը հազվադեպ են նվագում: Առաջներում այն տարածված է եղել հատկապես Ջավախքում, որտեղ այժմ հարսանիքների կամ սովորական տոնախմբությունների ժամանակ այդ պարեղանակով մենապար են պարում:

Հիշեցնենք, որ Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող օրը մարդիկ անմահության ավետիսը տանում են ննջեցյալների շիրիմներին։