Ամերիկացիներն արժանի են Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն իմանալուն. ԱՄՆ նախկին դեսպան
Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել ապրիլի 23-ին, Բոստոնում, Հայկական ժառանգության այգում։
Հյուրերերի շարքում էին Հայ առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը, Միդլեսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանն ու Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։
Միջոցառմանը ելույթ ունենալով՝ Ջոն Էվանսը հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետները լռում են Հայոց ցեղապսանության մասին քաղաքական դրդպատճառներով։
«Այդ իրադարձություններից շատ տարիներ անց մեր կառավարությունը չի կարող իրեն ստիպել նայել մեր արխիվները եւ ընունել փաստը, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցը կամ, համենայն դեպս, այդ երկրում որոշ մարդիկ հայ ժողովորդին ոչնչացնելու մտադրություն են ունեցել։ Դուք արժանի եք ճշմարտությանը, Ամերիկայի բոլոր քաղաքացիներն արժանի են ճշմարտությանը», - ասել է դիվանագետը՝ դիմելով հայերին։
«Ե՞րբ դա կավարտվի։ Մենք պետք է մեզ այդ հարցը տանք։ Եկեք այսօր խոստանանք անել հնարավոր ամեն բան, որ Ցեղասպանությունն այլեւս երբեք չլինի մարդկային գոյության մի մասը», - հայտարարել է Էվանսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով