Կարո Փայլանը մեջլիսից պահանջել է տվյալներ ներկայացնել 1915–ի տեղահանության հետեւանքների վերաբերյալ
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նախագահության Հայոց ցեղասպանության հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը գրավոր հարցադրման մեջ պահանջել է տվյալներ ներկայացնել 1915–ի մայիսի 27–ին պետության կողմից հայերին տեղահանելու որոշման հետեւանքների վերաբերյալ։
Փայլանը նշել է, որ տեղահանության որոշման իրականացման հետեւանքով կոտորվել են հայեր, հույներ, եզդիներ ու ասորիներ։ «Այդ որոշման հետեւանքները 102 տարի անց էլ դեռ չեն ուսումնասիրվել։ Այդ որոշման իրականացման մեջ մեծ թվով մարդկային կյանքներ ենք կորցրել, ինչպես նաեւ հայերին պատկանող մասնավոր ու մշակույթային հազարավոր գույք է յուրացվել պետության կամ այլ քաղաքացիների կողմից»,–նշել է Փայլանը՝ պահանջելով ուսումնասիրել տեղահանության հետեւանքների համար պետական ծառայողների պատասխանատվությունը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը