Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Մշակույթ

«Երեւանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը այս օրերին գտնվում է Հայաստանում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նա խոսել է իր ապագա ծրագրերի մասին։

«Այս անգամ այցիս նպատակը նախորդներից շատ տարբեր է։ Քանի որ մեկուկես ամիս առաջ ես թողարկեցի հայերեն երգերի իմ առաջին ալբոմը, ուստի շտապեցի գալ եւ ներկայացնել այն հայաստանցի հանդիսատեսին»,-պատմել է երգչուհին։

Պոլսահայ երգչուհին շեշտել է նաեւ, որ հայերեն երգերի ալբոմի թողարկման նպատակը Թուրքիայում հայկական երաժշտության տարածումն է. «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ խոսում են հայերեն եւ լսում են հայկական երաժշտություն։ Դեռ մանկուց հայկական երաժշտության հանդեպ ունեցածս սերը տարիների ընթացքում բազմապատկվեց, եւ որպես այդ սիրո արտահայտում որոշեցի հայերեն երգերի ձայնասկավառակ թողարկել։ Ցավոք, ինչպես ցանկացած օտար երկրում, Թուրքիայում նույնպես հայերենը հայերի շրջանում «դժվար է խոսվում», եւ այս ալբոմը թողարկելուս նպատակը այն էր, որ փոքրից մեծ հայերեն երգեր լսեն։ Ուզեցի, որ հայկական երաժշտությունը նրանց տներում հնչի»։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական ինքնության պատճառով իր գործունեության ընթացքում Թուրքիայում որեւէ խոչընդոտի չի հանդիպում՝ երգչուհին պատասխանել է.

«Նախկինում Թուրքիայում հայկական երգերի ալբոմ թողարկելը շատ դժվար էր. ոչ միայն հայերեն, քրդերեն երգերի հանդեպ էլ կարծես արգելանք կար։ Սակայն վերջին 10-20 տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է, եւ ազգային փորքամասնության ներկայացուցիչ արվեստագետները ազատորեն կարողանում են գործունեություն ծավալել։ Ես նույնպես որեւէ խոչընդոտի չեմ հանդիպել։ Թուրքիայում հասարակության շրջանում ազգային փոքրամասնությունների լեզուներով երգերի նկատմամբ հետաքրքրություն կա»։

Պատմելով Հայաստանի հանդեպ ունեցած իր սիրո մասին Մարալը նշել է, որ այցերի ընթացքում շրջում է տեսարժան վայրերով, սակայն առավել շատ սիրում է լինել մայրաքաղաքում. «Հայաստանը շատ եմ սիրում, հատկապես Երեւանը։ Երեւանը իմ համար յուրահատուկ վայր է։ Երեւանի փողոցներով քայլելիս կարծես շունչս բացվում է։ Այստեղ զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ։ Մեր մշակույթը շատ գեղեցիկ ձեւով է ներկայացվում եւ պահպանվում։ Առհասարակ, Հայաստանում մշակույթին, արվեստին մեծ ուշադրություն է ցուցաբերվում»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում պատրաստվում է համերգով հանդես գալ, Մարալ Այվազը պատասխանել է.

«Շատ կցանկանայի այստեղ բեմել ունենալ, ինչպես նաեւ տեսահոլովակ նկարահանել։ Այս ալբոմի շնորհանդեսից հետո հայաստանցի գործընկերներիցս շատ դրական գնահատականներ ստացա, նույնիսկ առաջարկ եղավ զուգերգով հանդես գալու։ Սա ինձ համար պատիվ է»։

Հայկական ժողովրդական մեներգերով ճանաչված պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը մոտ մեկ ամիս առաջ հանրության դատին հանձնեց «Մարալի պես» խորագրով իր առաջին ալբոմը:Ալբոմում տեղ գտած բոլոր 7 երգերը հայերեն են: Ալբոմի երաժշտական պրոդյուսերն է պոլսահայ երաժիշտ, գործիքավորող Արի Հերգելը:Նրա երգերը գործիքավորվել են ժամանակակից եւ հայկական երաժշտական նվագարաններով: Մարալ Այվազը փոքր տարիքում հաճախել էհայկական եկեղեցական երգչախումբ:

Այվազի կատարմամբ հնչել են բազմաթիվ հայերեն երգեր, որոնցից ամենահայտնինեն «Բինգյոլ», «Սարի սիրուն յար» կատարումները: