«Նա հիվանդանոցում է, սակայն վիրահատության չի ենթարկվել». Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի առողջական վիճակի մասին
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի դերասան Արմեն Ջիգարխանյանի ինքնազգացողությունը նորմալ է, նրան ոչ մի վիրահատություն չեն արել, հաջորդ շաբաթ նա մտադիր է թատրոն գալ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանը սրտի վիրահատության է ենթարկվել, որից հետո ծանր վիճակում է գտնվում:
«Դե ոչ, այնտեղ ոչ մի կրիտիկական բան չկա: Հանգստյան օրերին կամ երկուշաբթի նա դուրս կգրվի արդեն: Նրան պրոֆիլակտիկայի համար կաթիլային են միացրել: Սակայն ոչ մի վիրահատություն չի կատարվել: Վիճակը նորմալ է, հաջորդ շաբաթ մտադիր է թատրոն այցելել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Երեկ ռուսաստանաբնակ պրոդյուսեր, դերասան Մարկ Ռուդինշտեյնը «Զվեզդա»-ի հետ զրույցում հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված լուրը, ըստ որի դերասանը հոսպիտալացվել է, սակայն դժվարացել էր հայտնել ախտորոշումը, ինչի համար դերասանը հայտնվել է հիվանդանոցում:
Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին. դերասանը հայտնվել էր հիվանդանոցում և հայտնել, որ չի ների իր կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, որը, ըստ նրա, «իրեն շատ ցավ է պատճառել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով