«Արարատ Արմենիան» հաղթեց Վրաստանի չեմպիոնին եւ դուրս եկավ հաջորդ փուլ
«Արարատ-Արմենիան» այսօր Վրաստանի մայրաքաղաքում 2:0 հաշվով հաղթեց Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյին» եւ Հայաստանի թիմերից առաջինը հասավ Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆ փուլ:
Առաջին խաղում երեւանյան թիմը պարտվել էր 1-2 հաշվով:
Պատասխան խաղում թիմերը դաշտ դուրս եկան հետեւյալ կազմերով
«Սաբուրթալո» - 1. Միգինեիշվիլի, 2. Մալի, 4. Մարգվելաշվիլի, 10. Կոխրեիձե, 11. Գաբեդավա, 12. Լակվեխելիանի, 17. Դիասամիձե, 18. Ռեխվիաշվիլի, 20. Տերա, 21. Կակուբավա, 22. Ալտունաշվիլի։
«Արարատ-Արմենիա» - 33. Աբակումով, 3. Մենեզեշ, 6. Պաշով, 8. Մալաքյան, 10. Համբարձումյան, 15. Գուզ, 20. Աժենտե, 27. Նարսինգ, 32. Կոբյալկո, 63. Կոջո, 94. Լիմա։
Գոլերը հայաստանյան թիմից խփեցին Կոբյալկոն եւ Ավետիսյանը՝ 11 մետրոնոցից:
Հաջորդ փուլում «Արարատ Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:
Top-News.am