Օլանդը քվեարկել է ընտրություններում ու նվեր ստացել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ ընտրատեղամասերի բացումից երկու ժամ անց ժամանելով երկրի հարավ- արեւմտյան Տյուլ քաղաք։ Օլանդը Տյուլի քաղաքապետն է եղել 2001-2008 թթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նոր էր նախագահը քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ, երբ նրան մոտեցել է մի տարեց կին, որը նրան դեղին թղթով փաթեթավորված նվեր է հանձնել ու ծրարով բացիկ։ Օլանդը ժպիտով ընդունել է նվերը։ ԸՆտրատեղամասում Օլանդը շփվել է այլ ընտրողների, նաեւ նրան սպասող լրագրողների հետ։
Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։
Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը