Ֆրանսիան նախագահ է ընտրում
Այսօր՝ ապրիլի 23-ին ֆրանսիացիները քվեարկում են նախագահական ընտրությունների առաջին փուլում։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ, մեծամասնական ընտրակարգով, երկու փուլով։ Հաղթանակի համար թեկնածուին հարկավոր է ձայների բացարձակ մեծամասնությունը առաջին կամ երկրորդ փուլում։ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության պատմության ընթացքում (սկսած 1958 թվականից) դեռ որեւէ թեկնածուի չի հաջողվել հաղթանակ տանել առաջին փուլում։ Այս անգամ երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 7-ին։
Այս տարի ֆրանսիացիներն ընտրություն են կատարելու 11 թեկնածուների ցանկից։ Դա մեկ թեկնածուով ավելի է, քան նախորդ՝ 2012 թվականի ընտրություններում։ Ամենաշատ թեկնածուները գրանցվել էին 2002 թվականին՝ 16 թեկնածու։
Ընտրացուցակներում գրեթե 47 մլն ընտրողների անուններ են գրանցված, բացվել են 66500 ընտրատեղամասեր։ Ընտրությունները կայանալու են մինչեւ ժամը 19-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով