Թրամփը իջեցնում է հարկերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ապրիլի 26-ին հայտարարել հարկային բարեփոխման եւ հարկային բեռի իջեցման մասին։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Հարկային մեծ բարեփոխման եւ հարկերի իջեցման մասին կհայտարարվի չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին»,– գրել է նախագահը։
Անցած ուրբաթ Թրամփը ստորագրել է մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են երկրում գործող հարկային օրենքներին։ Մասնավորապես, խոսքը գնում է կատարողական հրամանի մասին, որը ֆինանսների նախարարությանը առաջադրանք է տալիս վերանայել հարկային օրենքները, որոնք գործարկվել են Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄն ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, այժմ իր աշխատակիցները կփորձեն պարզել այն օրենքներն ու նորմերը, որոնք շարքային ամերիկացիների եւ բիզնեսի չհիմնավորված ծանրաբեռնվածության պատճառ են դարձել։
Բացի այդ, գնահատական կտրվի արտասահմանում տեղակայված ամերիկյան կազմակերպությունների կարգավորմանը՝ բարձր հարկերից խուսափելու նպատակով։ Այդ ուսումնասիրության արդյունքներով ֆինանսների նախարարությունը զեկույց կպատրաստի, որտեղ կնկարագրվեն գոյություն ունեցող խնդիրները, ինչպես նաեւ կառաջարկվեն դրանք լուծելու միջոցները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով