«Նոր» Հայաստանի իշխանությունները պավլիկմորոզովներ են բուծում
«Հեղափոխական» եւ կյանքի եւ աշխատանքի փորձ չունեցող երիտասարդին՝ Ռուբեն Հայրապետյանին Հայաստանի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակելուց հետո ուսումնական հաստատությունում անառողջ մթնոլորտ է: «Հեղափոխականը» որոշել է ազատվել անցանկալի դասախոսներից:
Սա դեռ մի կողմ: Ռեկտորի երիտասարդ պաշտոնակատարը բուծում է պավլիկմորոզովներ կամ «գործ տվողներ», որոնցից մեկն էլ գաղտնագողի նկարել է քննության ժամանակ խաչապուրի ուտող դասախոսին, ընդ որում, այն դասախոսին, որը համարձակվել է բարձրաձայն քննադատել ռեկտորի պաշտոնակատարին:
Զզվելի է, երբ ուսումնական հաստատության ղեկավարը ոչ թե պատժում է քննությանը հեռախոսով ներկայացած ուսանողին, որը ամենավերջին անբարոյականի նման գաղտնի տեսանկարահանում է դասախոսին, այլ այդ տեսագրությունն օգտագործում որպես հաղթաթուղթ:
Սա է «նոր» Հայաստանի իշխանությունների դեմքը, կերպարը: Նրանք սովորական բոլշեւիկներ են: Նրանք ռեպրեսիաներ, չիստկաներ իրականացնող բոլշեւիկներ են, որոնց համար թշնամի են բոլորը, ովքեր չեն կիսում իրենց հայացքներն ու գաղափարները:
Ռեկտորի պաշտոնակատարը միանշանակ պետք է շատ արագ պաշտոնանկ արվի, այլապես տասնամյակների պատմություն ունեցող ուսումնական հաստատուիթյունը պարզապես ամիսների ընթացքում կքանդվի:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար