Օբաման որոշել է չքննադատել Թրամփին
Բարակ Օբաման ավարտում է իր երկարաձգված հանգիստը եւ նախատեսում է առաջիկա չորս շաբաթների ընթացքում ներկա գտնվել կամ ելույթ ունենալ ԱՄՆ–ում եւ Եվրոպայում կազմակերպվող տարբեր միջոցառումներում։ Այս մասին հաղորդել է «The New York Times» թերթը։
Նախկին նախագահը սկզբունքորեն որոշել է զերծ մնալ Դոնալդ Թրամփին քննադատելուց, որպեսզի վերջինիս հնարավորություն չտա լրացուցիչ միավորներ հավաքելու եւ իր կողմնակիցներին համախմբելու, ովքեր հիասթափված են հանրապետականի կառավարման հարյուր օրերի արդյունքներով։
Օբամայի նախկին խորհրդականները նույնպես համոզված են, որ ԱՄՆ 44-րդ նախագահի կողմից արված ցանկացած արտահայտություն, ներկայիս լարված քաղաքական իրավիճակում, միանշանակորեն կմեկնաբանվի որպես Թրամփին արված քննադատություն։ Նման մոտեցումը, Օբամայի կարծիքով, հանրապետականին ավելի ձեռք կտա, քանի որ թույլ կտա նրան պատասխան քննադատական ելույթներ ունենալ, աղմուկ բարձրացնել մամուլում եւ համախմբել կողմնակիցներին։
Թերթը չի գրում, թե որքան գումար է Օբաման վերցնելու իր ելույթների համար։ Բիլ Քլինթոնի հոնորարները, Սպիտակ տունը լքելուց հետո, գերազանցում էին 200 հազար դոլարը՝ մեկ ելույթի համար, Ջորջ Բուշ կրտսերը ամեն ելույթի համար ստանում էր մինչեւ 175 հազար դոլար,– հիշեցնում է թերթը։
Օբամայի առաջին ելույթը, լիազորությունների ժամկետը լրանալուց հետո, տեղի կունենա Չիկագոյի համալսարանում՝ ապրիլի 24-ին։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը