ԱՄՆ Կոնգրես է մտցվել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու բանաձեւ
ԱՄՆ Կոնգրես բանաձեւ է մտցվել նախագահին թույլ տալու Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել, եթե փորձի միջուկային զենք ստանալ: Բանաձեւի տեքստը հրապարակվել է Կոնգրեսի կայքում, փոխանցում է Lenta-ն:
Փաստաթղթում նշված է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհրաժեշտ ամեն ինչ անի երաշխավորելու համար Իրանի կողմից միջուկային զենք ստանալու անհնարինությունը»: Նշվում է, որ «նման ձգտումը այսուհետեւ եւս տարածաշրջանը կապակայունացնի» եւ «սպառնալիք կներկայացնի ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ նրա դաշնակիցների համար»:
ԱՄՆ նախագահին իրավունք է վերապահվում Իրանի դեմ ռազմական ուժ կիրառել՝ թույլ չտալու համար միջուկային զենքի ստացումը, եթե անհրաժեշտ համարի: Բանաձեւը ներկայացրել է դեմոկրատ Էլսի Հասթինգսոնը, որը Իրանի հետ միջուկային գործարքի ամենահետեւողական հակառակորդներից մեկն է:
Թրամփը նախընտրական արշավի ընթացքում բազմիցս քննադատել է իրանական միջուկային գործարքը եւ խոստացել է այն վերանայել: Սակայն Թեհրանում հայտարարել են, որ նա իրավունք չունի հրաժարվելու արդեն ձեռք բերված համաձայնություններից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով