Հայաստանում թրեյնինգ անցած ռուսները «հեղաշրջման» փորձ են արել․ Արտաչոկին կարող են տհաճ հարցեր տալ
Շաբաթներ առաջ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում բավական անհնագիստ էր։ Ընդդիմադիր որոշ խմբեր բողոքի ակցիաներ էին կազմակերպել։
Բողոքի ակցիաները սակայն ՌԴ իշխանությունների համար նոր բացահայտումների տեղիք են տվել։ Ինչպես տեղեկացնում են մոսկովյան մեր աղբյուրները ՌԴ իրավապահները արձանագրել են, որ առաջին անգամ ընդդիմադիրները փորձել են այն տեխնոլոգիան, որը կիրառվել է մեկ տարի առաջ Հայաստանում։
Բողոքի ակցիաների մասին պատմող տեսանյութերում կարելի է նկատել, թե ինչպես են ակտիվիստները փորձում փակել գլխավոր ճանապարհները։ Մեր տեղեկություններով Մոսկվայում ձերբակալված ցուցարարների շարքերում կան քաղաքացիներ, ովքեր ամիսներ առաջ միջազգային ֆինանսավորմամբ դասընթացներ են անցել Երևանում։
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցներից մեկը հետաքննություն էր իրականացրել և պարզել էր, որ ՌԴ տասնյակ քաղաքացիներ Երևանում դասընթացներ են անցել, որի ընթացքում մասնակիցներին սովորեցրել են, թե ինչպես պետք է կազմակերպել զանգվածային անհնազանդության միջոցառումներ։ Դասընթացները ֆինանսավորվել են արևմտյան ֆոնդերից մեկի կողմից։ Ռուսական կողմը սա իր պետության նկատմամբ ակնհայտ թշնամական ակտ որակեց։
Մոսկվայի հայ համայնքի մեր աղբյուրներն ասում են, որ բավական անհարմար իրավիճակում է հայտնվել վարչապետ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը՝ Արտաչոկը։ Նա ՌԴ հետ հարաբերությունների պատասխանատուն է և առաջիկայում կարող է տհաճ հարցերի պատասխանել, եթե իհարկե ռուսական կողմը նրան այնքան լուրջ համարի և այդ հարցերը հենց իրեն ուղղի։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ