Մալթայից Բաքու առեղծվածային չվերթը․ Ալիեւների ընտանիքը նորից օֆշորային սկանդալի կենտրոնում է
Ադրբեջանի նախագահի ընտանիքը շարունակում է մնալ Պանամական փաստաթղթերի հետ կապված սկանդալի կենտրոնում։ Այս անգամ մալթացի բլոգերին հայտնի են դարձել մանրամասներ՝ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատայի մասնակցությամբ օֆշորային սկանդալում Ադրբեջանի նախագահի դստեր՝ Լեյլա Ալիեւայի դերի մասին, հայտնում է Malta Independent–ը։
Բլոգեր ու Malta Independent-ի սյունակագիր Դաֆնա Կարունա Գալիցիան հայտնել է, որ ընկերությունը, որը հիշատակված է Պանամական փաստաթղթերում, պատկանում էր վարչապետի կնոջը։ Բացի դրանից բլոգերը պատմել է, որ ընկերությունը, որը գրանցված էր Լեյլա Ալիեւայի անունով, 2016-ին ավելի քան մեկ միլիոն դոլար էր փոխանցել ընկերությանը բանկային հաշվի միջոցով, որը Դուբայում էր գրանցված։ Նաեւ մեծ գումարներ են փոխանցվել օֆշորային ընկերությունների հաշիվներին, որոնք գրանցված էին էներգետիկայի նախարար Կոնրադ Միզզիի ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Քեյթ Շեմբրիի անունով։
Վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը հերքել է բոլոր մեղադրանքները ու ավելին՝ կարգադրել է բլոգերի շարադրած փաստերով հետաքննություն սկսել։
Սակայն, սկանդալը նոր զարգացում է ստացել ապրիլի 21-ին։ Թերթը հայտնել է խորհրդավոր չվերթի մասին․ օդանավը օդ էր բարձրացել Մալթայի օդանավակայանից վաղ առավոտյան ու վայրէջք կատարել Բաքվում։ Նշում են, որ Մալթայի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ չվերթներ չկան։ Հետաքրքիր է, որ չվերթը, որին կարելի է հետեւել նաեւ Flight Radar կայքում, իրականացվել է բլոգերի սկանդալային բացահայտումների հաջորդ օրը։ Ավելի ուշ այդ նույն օդանավը Դուբայ է ուղեւորվել։
Չվերթն իրականացրած Vistajet's PR ընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ օդանավում ոչ ոք չի եղել։ «Դա պարզապես տեղոփոխման չվերթ էր»,- հայտնել են ընկերությունից։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը