Պարզվեց Հայկոյի երազանքը ոչ թե մաքուր Երեւանն էր, այլ աղբի գործ անելը
«Սանիտեքի» շուրջ շարունակվող աղմուկը գնալով ավելի ու ավելի է մեզ համոզում, որ Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկով քաղաքապետ դարձած Կարգին Հայկոն մանկության երազանք է ունեցել՝ աղբի գործ անել:
Հիմա նա իր երազանքի ճանապարհին է: Քաղաքապետարանն արդեն աղբահանությամբ զբաղվող կառույց է ստեղծել: Միաժամանակ Կարգին Հայկոն անդադար տուգանում է «Սանիտեքին»՝ նրանց վերջնականապես ջախջախելու եւ մրցակցությունից հանելու համար:
Սրանով «շուստրենկի» Հայկոն չի բավարարվում: Պարզվում է գողանում են նաեւ «Սանիտեքի» տեղադրած աղբարկղերը: «Հաղթանակ ամեն գնով»,- սա կարծես Երեւանի երեք հազարամյա պատմության մեջ ամենաչստացված քաղաքապետի կարգախոսն է:
Այստեղ կոչով դիմում ենք Նիկոլ Փաշինյանին՝ օգնեք այս երիտասարդին աղբի գործ սկսել, բայց տեղավորեք «Սանիտեքում» որպես շարքային աշխատող, գուցե աղբատար ավտոմեքենայի վարորդ, որ գործին մոտիկից ծանոթանա եւ քաղաքը աղբի մեջ չխեղդի:
Կարգին Հայկոյի պահվածքն արդեն անցնում է բոլոր սահմանները: Երեւանի, Հայաստանի մայրաքաղաքի հետ չի կարելի այսքան անլուրջ վերաբերվել: Եւ վերջում՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքապետարանները չեն կարողանում աղբահանություն իրականացնել. դա մասնավորի գործն է:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ