Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Սուտը պետք է վերացվի». Արմեն Գևորգյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջին վճռով («Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով) Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի ՀՀ քաղաքացի Յուրի Վարդանյանին, ում բնակարանը՝ 1385 քմ տարածքով, Բուզանդի փողոցում, ճանաչվել էր պետության գերակա շահ: ՄԻԵԴ-ի վճիռի մեջ նշված էին Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի, ՀՀ նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի, դատավոր Մնացական Մարտիրոսյանի անունները։

Այս կապակցությամբ մենք զրուցել ենք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ։

-Պրն Գևորգյան, վերջին շրջանում՝ կապված ՄԻԵԴ վճռի հետ, Ձեր անունը փորձում են շրջանառել ինչ-որ կոռուպցիոն սխեմաների համատեքստում։ Ինչպիսի՞ն է ձեր արձագանքն այդ մեկնաբանություններին և հայտարարություններին:

– Ամենայն պատասխանատվությամբ և հստակ ասում եմ. այդ բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և բացարձակ սուտ են։ Դրանք անում են իրականությունից անտեղյակ մարդիկ՝ չիմացության կամ ուղղորդման պատճառով։ Ես այդ հայտարարությունները, անկախ նրանից, թե ովքեր են դրանց հեղինակները, կամ ում դրդմամբ են արվում, գնահատում եմ՝ որպես զրպարտություն և իմ արժանապատվությունը վիրավորող հայտարարություններ։

Դրանից ելնելով՝ կատարելու եմ օրինական բոլոր քայլերը, այդ թվում՝ դատական կարգով իմ իրավունքների և բարի համբավի պաշտպանության համար։ Ես եղել եմ համբերատար և տոլերանտ, հույս ունենալով, որ սպեկուլյացիաներն այդ թեմայով կդադարեն։ Բայց դա տեղի չի ունենում, և նկատվում է ուղղորդվող մեկնաբանութունների միտում։ Այդ պատճառով, կարծում եմ՝ եկել է ավելի հետևողական և ավելի նպատակային սեփական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու ժամանակը, ու նաև հրապարակայնորեն ներկայացնելու իրականությունը։

– Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել Ձեր իրավունքները:

– Կա անարդարության մի սահման, որից այն կողմ երբեք չի կարելի անցնել։ Տվյալ դեպքում՝ ես բոլոր օրինական միջոցներով հասնելու եմ ինձ զրպարտողներին պատասխանատվության կանչելուն, այդ թվում՝ նրանց, ովքեր ԶԼՄ-ներով անհիմն հայտարարություններ և մեղադրանքներ են ներկայացնում։ Առաջիկայում ներկայացնելու ենք դատական հայցեր։

Ես արդեն ունեմ իրավապահ համակարգի հետ առնչության տխուր փորձ՝ կապված «Մարտի 1»-ի գործի հետ։ 2018թ. օգոստոսի 3-ին ինձ ներկայացվել է ապօրինի և չհիմնավորված մեղադրանք՝ վաղեմության ժամկետի առկայությամբ, այնուհետև այն վերաորակավորել են և ավելացրել նորերը։ Հիշեք նաև Սասուն Խաչատրյանի 2018 թվականի օգոստոսի 3-ի հարցազրույցը Հանրային հեռուստատեսության եթերում, որի ժամանակ անմեղության կանխավարկածի խախտմամբ՝ իմ նկատմամբ փաստացի ներկայացվում էր դատավճիռ։ Դատարանները փաստել են երկու կարևոր դրվագով հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքը, սակայն իրավապահ մարմիններն ազատ ոճի շարադրության պես մեղադրանք են գրել և ուղարկել դատարան։ Արձանագրված է նաև իմ իրավունքների խախտումը։

Ուզում եմ ավելացնել նաև, որ ես երբեք չեմ գնացել կոմպրոմիսի՝ ի հաշիվ իմ բարոյական պատկերացումների, քանի որ պարզ և ամբողջական պատկերացում եմ ունեցել, որ ես ու իմ երեխաները ապրելու ենք այս քաղաքում և մեր երկրում. դա չեմ արել, որպեսզի երբեք չամաչեմ։ Նման ընտրության առաջ ես, մեծ հաշվով, հայտնվել եմ մեկ անգամ՝ 2014թ.-ին, որի պատճառով էլ հրաժարական եմ տվել։

168.am