The Guardian․ Բելառուսական մանկատներում կիսաքաղց երեխաներ են հայտնաբերել
Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է մի հոդված, որը նվիրված է բելառուսական մանկատներին, որտեղ երեխաներին բավարար քանակության սնունդ չեն ստանում։ Հյուծված երեխաների որոշ լուսանկարներ The Guardian –ը անվանում է «չափազանց սարսափելի հրապարակելու համար»։
Գրեթե 100 երեխաներ ու պատանիներ Բելառուսի մանկատներում կիսաքաղց վիճակում են, ինչը դարձել է հասարակական վրդովմունքի ու քրեական հետապնդման պատճառ։
Դատախազները, բժիշկները ու մանկատների պաշտոնյաները բացահայտել են, որ երկար տարիներ մանկատների երեխաներն ու դեռահասաները շատ հյուծված են եղել։ Նրանցից մի քանիսը ընդամենը 15 կգ են կշռում։
Մինսկի հաշմանդամ երեխաների մանկատան հյուծված սաների մասին հայտնի է դարձել անցած տարվա նոյեմբերին։ Այն ժամանակ լրագրողները այցելել էին մանկատուն բժիշկ Ալեքսեյ Մոմոտովի խնդրանքով, որը գումար էր հավաքում կալորիական սննդի համար՝ ֆուտբոլի առաջնություն կազմակերպելով։ Լրագրողները տեսել էին շատ նիհար երեխաների ու գրել 11․5 կգ դեռահաս աղջկա մասին։
Սարսափեցնող լուսանկարներով հոդվածը հասարակական լայն արձագանք էր առաջացրել։ Հոդվածը վերահրապարակել էին խոշոր բելառուսական ռեսուրսները։ Դատախազության ներկայացուցիչները սկսել էին ստուգումներ՝ մանկատան ղեկավարության նկատմամբ, որից հետո տնօրենին հեռացրել էին աշխատանքից։ Հավաքված գումարով գնել էին կալորիական սնունդ, իսկ պետմարմինները սկսել էին վերահսկել իրավիճակը։
Պարբերականի լրագրողը բելառուսական ու ռումինական մանկատներում տիրող իրավիճակը համեմատել էր 1990-ականների վիճակի հետ։ Խոսքը «որբերի սկանդալի» մասին է, որը 90-ականներին քննարկում էր ամբողջ Եվրոպան։ Աբորտների արգելքի քաղաքականությունը, որը գործում էր 1966-1989 թթ, հանգեցրել էր նրան, որ շատ «անցանկալի» երեխաներ հայտնվել էին Ռումինիայի մանկատներում։ 90-ականներին սկանդալների ալիք էր բարձրացել, քանի որ պարզվել էր, որ երեխաները դարձել էին մարդկային օրգանների առեւտրականների զոհեր, թերսնվել էին ու ապրում էին հակասանիտարական պայմաններում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը