ԵՄ-ն ծրագրում է Լոնդոնին պարտավորեցնել վճարել Brexit-ից հետո
Եվրոպական միությունը ծրագրում է պարտավորեցնել Լոնդոնին ամենամյա վճարումներ կատարել այն բանից հետո, երբ 2019 թվականին Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից, հաղորդում է DW-ն:
Բացի այդ, Եվրամիությունը մտադիր է հասնել այն բանին, որ Միացյալ Թագավորությունը թույլ տա ԵՄ քաղաքացիների ընտանիքների վերամիավորումը Մեծ Բրիտանիայում: Այս մասին ուրբաթ օրը` ապրիլի 21-ին, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Բրյուսելի նախապատրաստած փաստաթղթին: Դրան համապատասխան, Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում Լոնդոնը պետք է ենթարկվի Լյուքսեմբուրգի Եվրոպական միության դատարանի որոշումներին (EuGH):
Փաստաթուղթը պետք է դառնա Մեծ Բրիտանիայի հետ բանակցությունների համար մանդատի հիմքը, որի դրույթներով պետք է առաջնորդվի Եվրամիության կողմից բանակցային գործընթացի ղեկավար Միշել Բարնյեն: ԵՄ պետությունների ղեկավարները ծրագրում են այդ մանդատը քննարկել ապրիլի 29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում:
Փաստաթղթի նախագիծը ենթադրում է, որ Brexit-ի շուրջ բանակցություններում կոնկրետ գումարի մասին կխոսվի, որը Լոնդոնը պետք է վճարի եվրոյով: Գումարի վերջնական թիվը չի նշվել, սակայն Մեծ Բրիտանիան արդեն մերժել է ավելի վաղ Եվրահանձնաժողովի նշած 60 միլիարդ եվրոն:
Համաձայն փաստաթղթի այլ դրույթների` Միացյալ Թագավորությունը պետք է պահպանի աշխատանքի իրավունքն ու ԵՄ քաղաքացիներին ցմահ կենսաթոշակ նշանակի, որոնք Եվրամիության կազմից դուրս գալու պահին ապրում են այնտեղ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը