Ստեփանակերտյան շոու
Երեկ Ստեփանակերտում հանրահավաք էր, որն ավելի վատ կազմակերպված շոուի էր նման։ Մասնակիցներից յուրաքանչյուրը լուծում էր իր հարցը եւ մի պահից դա թաքցնել այլեւս հնարավոր չէր։
Դժվար է ասել, թե հանրահավաքի «համահայկականը» որն է, բայց տեխնոլոգիական առումով որպես լավ PR-իկ վարչապետ Փաշինյանը օրը եւ պահը ճիշտ էր հաշվարկել։
Ստեփանակերտն այս օրերին լիքն է սփյուռաքահայերով՝ համահայկական խաղերի առիթով։ Փաշինյանն էլ որոշեց օգտագործել իր համար նպաստավոր պահը՝ ելույթ ունենալ մեծ խումբ տուրիստների առաջ, որոնք կծափահարեն ցանցակացած հուզական նախադասության համար եւ կարտասվեն ցանկացած ոտանավորից։
Արայիկ Հարությունյանը հաշվարկեց իր շահը՝ շտապեց հայտարարել, թե հանրահավաքի կազմակերպման շրջանակներում շրջաններից Ստեփանակերտ է բերվելու տասը հազար ակտիվիստ։ Իրականում ողջ հրապարակում այդքան մարդ չկար եւ Արցախում գրեթե անհնար է այսօր գյուղատնտեսական աշխատանքների այս շրջանում 10 հազար մարդ բերել միտինգի։ Բայց Փաշինյանի հավատարմության երդում տալու եւ մարդկային ռեսուրսի իր ուժը ցույց տալու հնարավորությունը Արայիկ Հարությունյանը բաց չթողեց։
Արցախի նախագահ Բակո Սահակյանի ելույթի ժամանակ իրենց պահը բաց չթողեցին Սամվել Բաբայանի կողմնակիցները, ովքեր Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ սուլում եւ վանկարկում էին։
Արցախի նախագահի ելույթը խանգարելը հաստատ Ադրբեջանի իշխանութունների սրտով էր՝ թուլացնել, դելեգտիմազցնել Արցախի իշխանություններին։ Հարցը Բակո Սահակյանը չէ, հարցը՝ պետությունն է։ Եւ վստահ եղեք, Ադրբեջանը միջազգային ատյաններում այդ դրվագը մինչեւ վերջ օգտագործելու է։
Այս սուլոցներից եւ նման պահվածքից հետո այս խումբը կորցրեց իր քաղաքական հեռանկարը՝ քանի որ ապացուցեց , որ իրենք բացարձակապես որեւէ գաղափար չունեն, թե ինչ է պետական եւ ազգային շահը, անգամ համահայկականը։
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար