Գերմանիայի կանցլերի թեկնածուն Թրամփին կոչ է անում շարունակել ճնշել Ռուսաստանին
Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված կանցլերի թեկնածու, Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը, անվանելով այն «ոչ ամերիկյան» և հորդորել է նրան չդադարեցնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը։ Գերմանացի քաղաքագետը այդպիսի հայտարարություն է արել Funke մեդիաընկերությանը տված հարցազրույցում, հաղորդում է Reuters-ը։
«Այն, ինչ անում է Թրամփը, ամերիկյան ոճով չէ»,- ասել է Շուլցը, ավելացնելով, որ ԱՄՆ–ն, ինչպես աշխարհում ոչ մի այլ երկիր, միշտ կանգնած է եղել ի պաշտպանություն լուսավորության, ժողովրդավարության և ազատության. «Եթե Թրամփը նստել է այդ արժեքների վերացման մեքենայի ղեկին, ապա որպես կանցլեր ես կասեմ նրան. սա Գերմանիայի և Եվրոպայի քաղաքականությունը չէ»,- ավելացրել է Շուլցը։
Խոսելով ուկրաինական կոնֆլիկտի մասին, Շուլցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են հանվել միայն այն բանից հետո, երբ կիրականացվեն մինսկյան պայմանավորվածությունները։ «Քանի դեռ մինսկյան պայմանավորվածությունները չեն իրականացվել ամբողջ ծավալով, պատժամիջոցները չեն կարող չեղարկվել։ Մենք պետք է հստակ ասենք Պուտինին, որ Ռուսաստանը պարտավոր է հարգել և պաշտպանել միջազգային իրավունքը»,– ասել է Շուլցը։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով