Ֆրանսուա Օլանդ․ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչական էր
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է,որ Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչական բնույթ է ունեցել։ Ֆրանսիական դատախազությունը սկսել է հակաահաբեկչական հետաքննություն, հայտնում է BBC–ն։
Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ հարձակվողի մեքենան կանգնել է ոստիկանական մեքենայի մոտ ժամը 21։00-ի սահմանում։ Տղամարդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել ավտոմատ զենքից։ Ականատեսների խոսքով նա զինված է եղել Կալաշնիկով ինքնաձիգով։
Ոստիկանին սպանելուց հետո հարձակվողը փորձել է փախուստի դիմել, կրակելով մյուս ոստիկանների վրա ու վիրավորելով նրանցից երկուսին։ Հարձակվողը սպանվել է պատասխան կրակով։
Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով հանցագործին հատուկ ծառայությունները ճանաչում էին։ Նա Telegram սերվիսում գրել էր ոստիկաններին սպանելու իր մտադրության մասին։
Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներն արդեն ոստիկանությանը հայտնել են իրենց ցավակցությունն ու համերաշխությունը։ Մարին Լը Պենն ու Ֆրանսուա Ֆիյոնը չեղարկել են ընտրողների հետ վաղվա հանդիպումները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է հարձակումների կապակցությամբ։ «Մեր երկրի անունից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին,- ասել էր նա,- Կարծես թե եւս մեկ ահաբեկչական գործողություն․․․ ի՞նչ կարող ես ասել։ Սա երբեք չի ավարտվի»
ՀԻշեցնենք, որ ապրիլի 20-ի երեկոյան անհայտ անձը կրակ էր բացել ոստիկանների վրա Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում։ Զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել երկու ոստիկան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով