Հրաձգություն Փարիզի կենտրոնում․ ոստիկան է զոհվել
Մեկ ոստիկան է զոհվել, եւս մեկն էլ վիրավորվել է Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, հայտնել է RFI –ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։ Reuters-ը հայտնում է, որ վիրավորված ոստիկանը մահացել է հիվանդանոցում։
Տղամարդը, որը կրակել է ոստիկանների վրա,սպանվել է, հայտնում է Europe 1.ռադիոկայանը։ Թաղամասը շղթայված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։
Իրադարձությունների հանգամանքները պարզվում են։ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսի ցուցմունքները, հայտնում է այն մասին, որ հինգշաբթի երեկոյան Փարիզի գլխավոր պողոտայում կրակոցներ են հնչել։ Ականատեսը մայթի վրա մարմին է տեսել, որը ոստիկանությունը արագ հեռացրել է այնտեղից։ Ըստ հեռուստաալիքի, մարդը, որը կրակ էր բացել ոստիկանների վրա, սպանվել է։
Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։ Միաժամանակ «Ֆրանս փրեսը» գրում է, որ հնարավոր է զինված կողոպուտի փորձ է տեղի ունեցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով